Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ով չի հասկացել, այսօր կարող է հասկանալ, որ ՌԴ-ն հայ ժողովրդի և Հայաստանի արմատական թշնամին է. պետք է խզել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները. արցախցի քաղաքագետ

19/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախում ստեղծված իրավիճակն ուղիղ հետևանք է Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականից սկսած ապիկար արտաքին և ներքին քաղաքականության։ Նա 2018-ին ոչ միայն չի կարողացել, այլև չի կամեցել սկսել Հայաստանի դուրսբերումը ՌԴ միահեծան ազդեցության գոտուց, մինչդեռ պետք է իմանար, որ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի մյուս երկրների, ինչպես նաև Իսրայելի կողմից մինչև ատամները զինվող Ալիևն անպայման հարձակվելու է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

«Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել անխուսափելի և մոտալուտ պատերազմինն պատրաստվելու համար, չի իրականացրել ռուսական գործակալական ցանցի ամենավտանգավոր ներկայացուցիչների չեզոքացում ՀՀ ուժային կառույցներում, պատերազմի ժամանակ դրսևորել է կատարյալ կամազրկություն, ստորագրել է նոյեմբերի 9-ի հայաստանակործան դավաճանագիրը։ Դրանից հետո բացարձակապես ոչինչ չի արել բանակը վերակազմավորելու և վերազինելու ուղղությամբ»,- ասաց քաղաքագետը։

Ալեքսանդր Քանանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր վտանգի առջև է կանգնեցրել նաև Սյունիքը, որի հաղորդակցային գծերը Երևանից կտրելը ադրբեջանական ԶՈՒ-երի համար չափազանց հեշտ գործ է։

«Ով չի հասկացել, այսօր արդեն կարող է հասկանալ, որ Ռուսաստանը հայ ժողովրդի և Հայոց պետականության արմատական թշնամին է։ Եթե մենք ուզում ենք, որ մոտական 2 տասնամյակում Հայաստանը գոյություն ունենա, մինչև երկրում ազգային-պետական իշխանության հաստատումը հանրային ջանքերով քաղաքական իմաստով պետք է ոչնչացվի ռուսական գործակալական ցանցը, հենց այսօրվանից պետք է արգելվեն ռուսական ալիքները, պետք է շրջափակվի ՌԴ դեսպանատունը, խզվեն Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, 24 ժամվա ընթացքում արտաքսվեն ռուս բոլոր դիվանագետները»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ այդպիսով Հայաստանը ցույց կտա, որ ձերբազատվել է ռուսական ստրկությունից։

Ըստ Քանանյանի՝ միայն այդպես կարելի է դրական զարգացում ակնկալել հնարավոր այլ դաշնակիցների որոնման գործում։

Վերջում արցախցի քաղաքագետը շեշտեց՝ Արցախում գտնվող իր շատ ծանոթներ նախընտրում են զահվել, բայց դուրս չգալ իրենց ծննդավայրից։

«Ստեղծված իրավիճակում ես միայն մի հնարավոր զարգացում չեմ կարող բացառել. այն է՝ Ադրբեջանը կարող է մեկ-երկու ժամով կանգնեցնել ռազմական գործողությունները և առաջարկել կատարել իր պայմանները։ Վախենում եմ, որ ԱՀ ներկայիս ղեկավարությունը ասի՝ ժողովուրդ ջան, չենք ուզում կոտորվել, դրա համար էլ եկեք լուծարվենք՝ ով կկամենա, կստանա Ադրբեջանի քաղաքացիություն, ով ոչ՝ կհեռանա, և դրանով հարցը կփակվի»,- ամփոփեց Ալեքսանդր Քանանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստեփանակերտի ապաստարանում երեխա է ծնվել

Հաջորդ գրառումը

Գետավան ու Չարեքթար գյուղերն ադրբեջանցիները գրավել են

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Գետավան ու Չարեքթար գյուղերն ադրբեջանցիները գրավել են

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական