Կիրակի, 26 Հուլիս, 2026

Դռները փակվել են. սկսել են հաշվել քվեաթերթիկները

Սեպտեմբերի 17-ին ժամը 08:00-ից մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները: Մասնակցում էր 14 քաղաքական ուժ: Երևանում ընտրելու իրավունք ունի 824 250 քաղաքացի:

Ժամը 17.00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 176 027 քաղաքացի կամ ընտրողների 21.36%-ը։

Ժամը 20:00-ին 475 ընտրատեղամասերի դռները փակվել են։ Շուտով կմեկնարկի քվեաթերթիկների հաշվելու պրոցեսը: