Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զինվորները քնում են ցելոֆանե ծածկի տակ, իսկ իշխանությունները Հայաստան Սնուփ Դոգին են հրավիրում. սա խրախճանք է ժանտախտի ժամանակ. քաղաքագետ

17/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե առաջնորդվենք երկրի առաջին դեմքի՝ նախօրեի հանրահավաքի ժամանակ հայտնած տգետ պատճառաբանություններով, թե Սնուփ Դոգի համերգն արվում է Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա,  ապա կարող ենք ասել, որ այդ երգիչը տասը տարի առաջ է եղել Ադրբեջանում և առաջինն Ադրբեջանին է գովազդել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Սնուփ Դոգի մասշտաբի աստղերի համերգը նպաստում է, որ Հայաստան անունը շրջանառվի աշխարհում, որպեսզի որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել և ծնկի է եկել։

«Գիտե՞ք, նորմալ է, երբ Սնուփ Դոգը կամ մեկ այլ համաշխարհային աստղ գովազդի Ադրբեջանը, որովհետև այդ երկիրը ուրիշ ոչինչ չունի գովազդելու՝ ո՛չ պատմություն, ո՛չ մշակույթ։ Ադրբեջանն ամեն ինչ գողացել է հարևան ժողովուրդներից։ Ադրբեջանը չունի գիտություն, չունի կրթություն, ունի միայն նավթադոլարներ։

Ես շատ զարմացած եմ, որ Նիկոլ Փաշինյանի կարծիքով կարելի է մեր զինվորներին խայտառակ վիճակում պահել, բայց Սնուփ Դոգի համերգը կազմակերպել։ Իդեպ, ես ունեմ բազմաթիվ ծանոթներ, որոնք մասնակցում են 25-օրյա հավաքներին և փաստում են, որ բանակում խայտառակ վիճակ է։

Մարդիկ քնում են ընդամենը ցելոֆանե ծածկի տակ։ Փաստորեն, հետպատերազմյան շրջանում ահռելի խնդիրներ և սահմանային սարսափելի վիճակ ունեցող երկրում, որտեղ թուրքը կարող է՝ երբ ցանկանա մտնի և որքան հայ զինվոր ցանականա սպանի և գերեվարի, Սնուփ Դոգ են բերում, որ իբր աշխարհին ցույց տան՝ մենք կա՞նք»,- հարց հնչեցրեց քաղաքագետը։

Գագիկ Համբարյանը հիշեցրեց՝ հայ ժողովուրդը մի քանի հազարամյակի պատմություն ունի, բայց դա ոչ ոքի չի հետաքրքրում, եթե հենց մեզ չի հետաքրքրում։

«Եվ միայն տգետ անձնավորությունը կարող է նման թեզերով առաջնորդվել և պարզաբանել հասարակությանը, թե ինչու է Սնուփ Դոգի համերգ կազմակերպվում։ Իհարկե, ես ընդունում եմ, որ այդ ռեփերը տաղանդ է, բայց դա բոլորովին չի նշանակում, որ նա պետք է գա Հայաստան և պետական բյուջեի հաշվին համերգ ունենա։ Նրան կարող էին Հայաստան հրավիրել իշխանությունների հետ լոյալ հարաբերություններ ունեցող հայտնի գործարարները։

Այսինքն՝ պետական բյուջեի գումարները կարելի է վատնել Սնուփ Դոգի վրա, բայց բանակը թողնել խայտառակ վիճակում, դիտավորյալ կերպով հաշմանդամության կարգից զրկել 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած հազարավոր զինվորների, հասարակության լայն շերտերի թուլացնել՝ ընդամենը 3 հազար դրամով բարձրացնելով կենսաթոշակը, բայց Հայաստան հրավիրել Սնուփ Դոգին կամ Ջենիֆեր Լոպեսին։

Սա ոչ այլ ինչ է, քան խրախճանք՝ ժանտախտի ժամանակ։ Հայաստանի նման երկրներում են փորձում այսպիսի «տաշի-տուշիներով» երկրի կարևորագույն խնդիրներից շեղել հասարակության ուշադրությունը, մինչդեռ աշխարհում Հայաստանն այժմ ճանաչված է որպես պարտության մատնված երկիր։ Այնպես որ, ինքնախաբեություն է հայտարարել, թե աշխարհահռչակ ռեփերի գալով՝ աշխարհում ճանաչելու են Հայաստանը։ ՀՀ գործող իշխանությունները Հայաստանը վաղուց վերածել են Իրաքի, Սոմալիի և Լիբիայի մակարդակի երկրի»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի ՊԲ-ից հորդորում են հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը

Հաջորդ գրառումը

Աշխարհին ճանաչելի դառնալու համար Հայաստանը պետք է իրենից հզոր գործոն ներկայացնի, ոչ թե իշխանությունները Սնուփ Դոգին Երևան հրավիրեն. քաղտեխնոլոգ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Աշխարհին ճանաչելի դառնալու համար Հայաստանը պետք է իրենից հզոր գործոն ներկայացնի, ոչ թե իշխանությունները Սնուփ Դոգին Երևան հրավիրեն. քաղտեխնոլոգ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական