Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բարի Թաշյան. «Բիթլզի» հետ՝ մեկ բեմում 

15/09/2023
- 15 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

1966-ին ԱՄՆ–ում տեղի ունեցան «Բիթլզ» խմբի վերջին համերգները, որոնք իր ելույթներով բացում էր ամերիկահայ երաժիշտ Բարի Թաշյանի «Ռիմեյնզ» (The Remains) ռոք քառյակը: Վերջինս առանձնապես լավ հարաբերություններ ուներ բիթլ Ջորջ Հարրիսոնի հետ, որը հյուրախաղերի վերջում նրան ծանոթացրեց «Բիչ բոյզի» եւ այլ աստղերի հետ: Գարաժային ռոքի վառ ներկայացուցիչ «Ռիմեյնզ» խումբը ստեղծվել էր 1964 թ., Բոսթոնում, եւ 1965-ին, ինչպես եւ «Բիթլզը», մասնակցել Էդ Սալիվանի հեռուստաշոուին, սակայն միջազգային համբավ ստացավ միայն 1966-ին լուծարվելուց հետո: Հետագայում նրանք մի քանի անգամ վերամիավորվեցին:

Բարին իր կնոջ՝ գերմանուհի Հոլիի հետ ստեղծեց քանթրի եւ ֆոլկ ժանրերում հանդես եկող դուետ, որը մեծ ժողովրդականություն ուներ եւ բազմաթիվ մրցանակների արժանացավ:

Նրանց որդին՝ Դանիելը, երաժիշտ, պրոդյուսեր եւ երգերի հեղինակ է, որն, ի թիվս այլ մրցանակների, երկու անգամ պարգեւատրվել է «Գրեմիով»:
Ցավոք, Բարին այժմ վատառողջ է, սակայն մեր հարցերին սիրահոժար համաձայնեց պատասխանել Հոլի Թաշյանը:

Բարի Թաշյանի ընտանիքը՝ հայրը, մայրը եւ եղբայրը՝ ձախից

–Որտեղի՞ց էին Բարիի ծնողները: Ի՞նչ գիտեք նրա նախնիների մասին:

-Բարիի մոր ծնողները՝ Միսաք Ափոյանը եւ Էսթեր Պարսումյանը, ներգաղթել են Այնթապից՝ ցեղասպանության ժամանակ: Նրանք բնակություն են հաստատել Չիքագոյի մոտակայքում: Իսկ հոր ծնողները՝ Վահան եւ Նազելի Թաշճյանները, ներգաղթել են Հայաստանի Սվազ (Սեբաստիա) քաղաքից՝ 1897-ին եւ նույնպես հաստատվել Չիքագոյի շրջանում:

Բարիի ծնողները հանդիպել են Չիքագոյում կայացած Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ եւ ի վերջո ընտանիք կազմելու համար տեղափոխվել Ուեսթփորթ, Քոնեքթիքութ: Բարիի հայրը՝ Մելքոն Թաշյանը (ճ տառն ի վերջո սղվել է) աշխատել է Նյու Յորքում որպես գովազդային գեղարվեստական տնօրեն: Նա փայլուն նկարիչ էր, եւ մենք նրա ստեղծագործությունների հավաքածու ունենք:  

Իմ ընտանիքը եւս 1953 թվականին տեղափոխվեց Ուեսթփորթ, իսկ հայրս աշխատում էր Նյու Յորքում: Ես ու Բարին սովորում էինք նույն ավագ դպրոցում եւ այնտեղ լավ ընկերներ էինք: Միայն երբ ես ավարտեցի քոլեջը, իսկ Բարին՝ իր շրջագայությունը «Բիթլզի» հետ, մենք լրջորեն սկսեցինք հանդիպել եւ ի վերջո որոշեցինք ամուսնանալ: Դա 50 տարի առաջ էր: Երկուսս էլ մեծացել ենք երաժշտական ընտանիքներում, ուստի միանգամայն բնական էր, որ սկսեցինք միասին նվագել եւ 1972 թվականին ստեղծեցինք քանթրի խումբ: Մեր համատեղ ստեղծագործական գործունեությունն ինքնին երկար պատմություն է, ես դա կթողնեմ մեկ այլ հարցազրույցի համար:

–Ինչպե՞ս կբացատրեք այն ֆենոմենը, որ այսքան տասնամյակներ անց «Ռիմեյնզը» դեռ մեծ ժողովրդականություն ունի:

-Բարին ստեղծեց «Ռիմեյնզը»-ը, երբ սովորում էր Բոսթոնի համալսարանի քոլեջում: Նրանք շատ սիրված էին, հիմնականում այն պատճառով, որ էներգիայով լի, ցնցող ռոք էին (to rock – ցնցել) նվագում, ինչպես «Ռոլինգ սթոունզը»: Նրանց այդ ժամանակների ձայնագրությունները լսելուց հետո միանգամից պարզ է դառնում, թե ինչու խումբը շատ երկրպագուներ ուներ: Այնուամենայնիվ, «ռոք աստղ» լինելն այն չէր, ինչը Բարին ուզում էր, ուստի նա 1966 թ. «Բիթլզի» հետ շրջագայությունից անմիջապես հետո ցրեց «Ռիմեյնզը» եւ վերադարձավ Ուեսթփորթ:

Որպեսզի պատասխանեմ ձեր հարցին, թե ինչու «Ռիմեյնզը»-դեռեւս ժողովրդականություն է վայելում որոշ շրջանակներում, ես կհամարձակվեմ ասել, որ նրանք ունեին մեծ ռոք աստղեր լինելու բոլոր բաղադրիչները, միայն թե դա իրականացնելու պատրաստակամությունը չունեին:

Թաշճյանների գերդաստանը 1900-ին

–Բարին «Բիթլզ»-ի հետ շրջագայության մասին գիրք ունի, որը կոչվում է «Ticket to Ride»: Կպատմե՞ք դրա մասին:

-Այդ նախագծի իրականացման համար երկուսիցս մեկ տարի պահանջվեց: Դետեկտիվների պես մենք կապվեցինք թերթերի եւ ֆոտոարխիվների, համերգներին եղած երկրպագուների, ինչպես նաեւ «Թին» հանդեսի հոդվածագրի հետ, որը մասնակցում էր շրջագայությանը, նաեւ այլ բազմաթիվ աղբյուրների՝ փորձելով վերստեղծել «Բիթլզ»-ի ամերիկյան վերջին շրջագայության 14 օրերը: Մենք օգտագործեցինք Բարիի ձեռագիր նոթատետրը, որ նա իր մոտ էր պահում շրջագայության ժամանակ: Նրա հայրը խելամտորեն առաջարկել էր շրջագայության ընթացքում տեղի ունեցածի վերաբերյալ օրագիր պահել: Մոտ 40 տարի անց մենք հայտնաբերեցինք այդ օրագիրը: Մեր ընկերներից մեկն ասաց. «Դուք այստեղ մի ամբողջ գիրք ունեք»: Եվ այսպես, մենք գործի լծվեցինք՝ ի մի բերելու այդ ամենը: Գրքի շարվածքը Բարիի հայրն արեց: Բարեբախտաբար մենք գտանք մի հրատարակչի, որը հետաքրքրված էր գիրքը շուկա հանել, քանի որ դա համընկավ «Բիթլզ»-ի վերջին շրջագայության 40-ամյակի հետ:

Գրքի տպաքանակն այժմ սպառված է, չնայած որոշ օրինակներ կարելի է գտնել Amazon Books-ում:

«Ռիմեյնզ» խումբը

–Ե՞րբ դադարեց նվագել Բարի եւ Հոլի Թաշյան դուետը: Դուք միայնակ ելույթներ ունենո՞ւմ էիք:

-Ես ու Բարին քանթրի խմբում սկսեցինք նվագել 1970-ականների սկզբին: 1980 թվականին քանթրի երգչուհի Էմիլու Հարիսը Բարիին հրավիրեց ռիթմ-կիթառ նվագելու եւ իրեն ձայնակցելու «Հոթ բենդում»: Նրանք միասին շրջագայեցին եւ բազմաթիվ ալբոմներ ձայնագրեցին մինչեւ 1989 թվականը, երբ Էմիլուն որոշեց լուծարել «Հոթ բենդը»: Հենց այդ ժամանակ ես եւ Բարին որպես դուետ սկսեցինք հյուրախաղերով հանդես գալ: Մենք համատեղ ձայնագրեցինք յոթ ալբոմ եւ շրջագայեցինք ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ավստրալիայում: Ցավոք սրտի, մենք այդպես էլ չհասանք Հայաստան: Դա շատ հետաքրքրական կլիներ, եւ կարծում եմ, որ մեր երաժշտությունը լավ կընդունվեր: Բայց այդ ժամանակ մենք Հայաստանում ոչ ոքի չգիտեինք, որ կապ հաստատեինք:

Կարծեմ 1998 թվականին էր, երբ Հայ եկեղեցու Ամերիկայի թեմը նշում էր իր 100-ամյակը: Դաշնակահար Շահան Արծրունին կապ հաստատեց մեզ հետ, քանի որ լսել էր մեր երգերից մեկը՝ «Spinning Straw in Gold», որը Բարիի նախնիների՝ Ամերիկա ներգաղթելու եւ նոր կյանք սկսելու մասին է (համանուն ալբոմը ԱՄՆ-ում ճանաչվել է 1994 թ. լավագույն քանթրի ալբոմ – Ա. Գ.): Շահանը ցանկացավ հոբելյանական միջոցառումն անվանել «Spinning Straw into Gold» եւ խնդրեց, որ տոնակատարության շրջանակներում կատարենք երգը: Դա մեծ պատիվ էր մեզ համար, մենք հնարավորություն ունեցանք հանդիպելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի հետ:

Մենք շարունակեցինք շրջագայել մինչեւ 2005 թվականը, երբ որոշեցինք, որ ճանապարհորդությունը շարունակելը ծախսարդյունավետ չէ: Սակայն մենք դեռ նվագում էինք տեղական շոուներին եւ ձայնագրեցինք եւս մեկ ալբոմ:
Հիմա Բարին այլեւս ի վիճակի չէ երաժշտություն կատարել, միայն Նեշվիլի մեր տան հյուրասենյակում նա երբեմն նվագում է մի քանի ընկերների հետ: Ես շարունակում եմ կոնտրաբաս նվագել այստեղի չորս խմբերում՝ մեքսիկական ժողովրդական մեղեդիներից մինչեւ արեւելաեվրոպական ժողովրդական պարային մեղեդիներ ու դասական երաժշտություն, ինչպես նաեւ բլյուգրաս երաժշտություն:

–Դուք եւ Բարին այդպես էլ չեղա՞ք Հայաստանում:

-Մենք հաճույքով ենք պատրաստում հայկական ուտեստներ եւ այցելում թուրքական ռեստորաններ՝ լահմաջու ու շիշ-քյաբաբ համտեսելու: Բարիի եղբայրը մոտ 10 տարի առաջ այցելեց Այնթապ եւ ուրախ էր հանդիպել այնտեղի մարդկանց, երբ քաղաքի հին հատվածներից մեկում փորձում էր գտնել իր պապերի տունը, որ նա այդպես էլ չկարողացավ գտնել:

Ինչ վերաբերում է իմ եւ Բարիի՝ Հայաստան այցելելուն, դա երազանք է, որը ես վախենում եմ՝ այլեւս չի իրականանա…

Մելքոն Թաշյանի աշխատանքներից

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Բարի եւ Հոլի Թաշյան դուետը

Նախորդ գրառումը

Գնացեք ընտրության, որ էս «կուտոկից» ազատվենք

Հաջորդ գրառումը

«Հանդէս ամսօրեայի» հերթական հատորը

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Հանդէս ամսօրեայի» հերթական հատորը

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական