Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարության մտահոգությունը` խաղողի մթերումը

15/09/2023
- 15 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան առօրյայում ու միջավայրում յուրօրինակություններն ու տարօրինակությունները հանրային ակնկալիքների առումներով սպասվածից առավել են: Հանրության մի զգալի հատված, որի շարքերում՝ սույն մտահոգությունները կրողիս շրջապատի ներկայացուցիչներ, երբեմն ու հաճախ անորոշ վիճակում են հայտնվում զրուցակցի պարզ «ինչպես ես» հարցը լսելիս: Տասնամյակներ շարունակ ընդունված պատասխանը տեղը զիջում է անորոշ մի պահվածքի ու վիճակի, որը միայն մտահոգություններ է ծնում, հեղինակիս կողմից «թոփշալիշ» անվանված դրության, որն ընդամենը շիլաշփոթ ձեւակերպման աջից ձախ ընթերցումն է, աշխարհն իրոք շուռ է եկել մտքի շարունակությունը: Կյանքի փորձով իմաստնացած տարբեր տարիքի մարդիկ որպես իրողություն են ընդունում թե՛ վերջին արտահայտությունը, թե՛ դրա նախորդը, որը մի այլ պարագայում գուցե եւ գռեհկաբանություն կդիտարկվեր: Այլ կերպ ի՞նչ որակում տաս, ասենք, հետեւյալ գնահատականին. 2018-ից սկսած փոքր տնտեսություններին նվիրված բոլոր ծրագրերը ձախողվել են:

Բացահայտումը ՀՀ վարչապետինն է, արվել է գործադիր մարմնի սեպտեմբերի 7-ի նիստում, ձախողումների համար պատասխանատու պետական բարձրագույն պաշտոնյաների անմիջական ներկայության պայմաններում: Առիթը թերեւս մինչ այդ քննարկված հարց էր` խաղողի մթերումները հաստատելու մասին: Որ այն տասնամյակներ շարունակ գլխացավանք է եղել, ինչ-ինչ գործողություններով մասամբ թե հիմնավորապես լուծվել, անժխտելի է: Իսկ ահա վարչապետի գնահատականն առավել է կտրուկ. բոլոր ծրագրերը ձախողվել են: Թե քանի՞ տասնյակ կամ հարյուրավոր միլիոն-միլիարդավոր դրամներ է կազմում հարկատուների միջոցների այսօրինակ փոշիացումը, հարկ է սպասել նիստի մասնակից վերահսկող ու իրավապահ մարմինների արձագանքին, քանզի հանցագործության մասին ահազանգողը ՀՀ վարչապետն է, երկրի բյուջեի արդյունավետ կառավարման թիվ 1 պատասխանատուն:

Առայժմ հայտնի է 2023 թվականին ՀՀ տարածքում արտադրված խաղողի մթերումների կանոնակարգման նպատակով երկրի էկոնոմիկայի նախարարության կազմած ծրագրի բյուջեն` 4 մլրդ դրամ: Ինչպես միշտ, ոչ մի խոսք ու ակնարկ փոքր տնտեսությունների մասամբ իսկ կայացմանը, քանզի այդ 4 մլրդ դրամը հատկացվելու է  ալկոհոլային խմիչքներ արտադրող այն ընկերություններին, որոնք ընթացիկ տարում արտադրված խաղողի բերքից 5 հազար տոննա եւ ավելի մթերում կիրականացնեն` 5-9 հազար տոննայի պարագայում կիլոգրամի դիմաց 30 դրամ, 10 հազար տոննայից ավելի մթերման պարագայում առավել բարձր գներ: Միակ բացատրությունն այն է, որ մթերվող խաղողի գինը պետք է կազմի 110 դրամ: Իմա` այսկերպ պարտադրանքի միջավայր է ստեղծվում, որ խաղողագործի բերքը կգնվի, 60-65 հազար տոննա խաղողից գինի ու կոնյակ կարտադրվի, արտահանում կիրականացվի, բյուջեն հարկային եկամուտներ կունենա: Թե ո՞րտեղ է այստեղ փոքր տնտեսություններ ունենալու, դրանք կայացնելու եւ զարգացնելու իրատեսությունը, ոչ մի խոսք:

Հանրահայտ է, որ հեղինակը տեսել է Ավստրիայի Շտիրյա մարզի գինեգործների մոտ, որ հիմնականում ընտանեկան բիզնեսի սկզբունքով գործող մինչեւ 5-6 հեկտար խաղողի այգիներ ունեցող գյուղական տնտեսություններն իրենք են մշակում սեփական բերքը, մառաններում հազարավոր ու տասնյակ հազարավոր տարբեր տարիներ շշալցրած գինիներ ունեն, որոնք պարբերաբար վաճառվում են, մշտական եկամուտ ապահովում: Արդյունքում` եվրոպական առեւտրային ցանցում կարելի է հանդիպել անգամ գնողունակ հաճախորդներին տրամադրող գնապիտակների, որը չես նկատի մեր պայմաններում:

Արդյունքում` մասնագիտական խոսույթում հայտնվում են արտահայտություններ, որ հայերը գինի խմող ազգ չեն, երբ հարկ է ապրել գինի վայելելու հաճույքը: Ահա ինչից եք մեզ զրկում, պարոնայք կառավարիչներ: Եվ տանում… կոռուպցիոն ռիսկեր պարունակող ինչ-որ սանդղակային միջավայր, որի մասին խոսվեց հենց կառավարության նիստում:

Տեսեք. եթե կազմակերպությունը մթերել է 5 հազար տոննա, անգամ 30 լումա չի ստանա: Կլրացնի հերթական հազար տոննան, կստանա կգ-ի դիմաց 30 դրամը, արդյունքում 30.000.000 դրամը: Այստեղ է մասամբ ուրվագծվում կոռուպցիոն ռիսկը, որը կարող է արտահայտվեր մթերողի կողմից ինչ-ինչ առաջարկ-պահանջարկի տեսքով, ասենք` հանձնվող ծավալի հավելագրումով: Սա ընդամենը գործարքի մեկ տարբերակն է:

 Ծանոթանալով նախորդ տասնամյակներին ՀՀ-ում խաղողագործության զարգացման ռազմավարական հռչակված ծրագրերին, նկատում ենք մինչեւ 35-36 հազար հեկտար խաղողի այգիներ ունենալու փաստերի: Այսօր, ըստ էկոնոմիկայի փոխնախարարի հետ 2022-ին ունեցած մի հանդիպում-զրույցի, խաղողի այգիներն ընդամենը 12 հազար հեկտար են: Ընթերցողին թերեւս կհետաքրքրի հետեւյալ վիճակագրությունը: Արարատյան դաշտավայրում գտնվող Արարատի ու Արմավիրի մարզերի ընդհանուր տարածքը 335 հազար հեկտար է, խաղողի այգիները, թերեւս 10 հազար հեկտարից պակաս, տարածքի հազիվ 3 տոկոսը: Եվ հարցը` արդյո՞ք այն հարկ է ավելացնել, հասցնել նախկինում նախատեսված հեկտարներին, ավելորդ չի հնչում: Պարզ մի հաշվարկ. շաբաթը 1 շիշ գինի վայելելու պարագայում 1 մլն գինեսերների պահանջը բավարարելու համար պահանջվում է նվազագույնը 50 հազար տոննա խաղողի մշակում, որը կարելի է իրականացնել 5 հազար հեկտար լրացուցիչ այգի հիմնելու արդյունքում:

Մեր պայմաններում ցավալիորեն հակառակն է կատարվում, հաճախ ենք պատկերների ականատես դառնում, երբ այգետերերը պարզապես մեծ ափսոսանքով քանդում են խաղողի այգիները: Մեզանում այս վիճակն է արմատավորվել, քանզի հիմնականում ասվում ու խոսվում է խաղողից միայն ալկոհոլային խմիչքների ստացման մասին: Այնինչ ավագ սերունդն այսօր էլ հիշում է Երեւանի փողոցներում բաժակը 10 կոպեկով վաճառվող խաղողի հյութի մասին: Խաղողից նաեւ հայերիս խոհանոցներում օգտագործվող քացախ է պատրաստվում, որը հիմա հիմնականում ներմուծվում է: Գրեթե ամբողջությամբ ներմուծվում է չամիչը, ո՞ր երկրներից, դժվար է ասել: Պարզվում է, խաղաղի կորիզից ձեթ է քամվում, թերեւս այլ արտադրանքներ էլ են ստացվում:

Հարցերն ու խնդիրները շատ են ու բազմազան, որոնք բարձրաձայնելն ու ահազանգելն անցանկալի է դիտարկվում: Սա ընդամենը մեկ մշակաբույսի, խաղողի պարագայում:
Հուսանք, որ գյուղոլորտի նեղ մասնագետները, որոնք կան բարձրագույն ուսումնական համակարգում, պետական մասնագիտական հաստատություններում, առավել խորությամբ ու մտահոգությամբ կանդրադառնան պետությանն ու հանրությանը մշտապես զբաղեցնող այսօրինակ կենսական անհրաժեշտություններին, կառավարությանն ազատելով յուրօրինակ մենեջերային պարտավորությունից:
Տրվենք սպասումի:

Խմբ. կողմից- Խնդրին լավատեղյակ անկախ մասնագետներից մեկը «Ազգ»ին տեղեկացրեց, որ խաղողագործների տառապանքը կարելի է կտրուկ մեղմացնել, եթե մեր երկրի մաքսակետերում արգելվի կամ կրճատվի Բուլղարիայից եւ այլ երկրներից խաղողի սպիրտի ներկրումը: Մթերող ձեռնարկությունները գնի ոչ այնքան մեծ տարբերության պատճառով նախընտրում են դրսից ներկրվածը:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Հուսահատության ու գահավիժման մթնոլորտ ստեղծել պետք չէ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Հաջորդ գրառումը

Հուսահատության ու գահավիժման մթնոլորտ ստեղծել պետք չէ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Ռուսաստանը պահպանում է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

10/05/2025

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված եռօրյա հրադադարը և մնում...

ԿարդալDetails

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ

10/05/2025

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական