Չորեքշաբթի, Ապրիլի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ առջև ծառացած բոլոր խնդիրները բխում են իշխանությունների անգաղափար, ապիկար և անկարող լինելուց. քաղաքագետ

13/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական այն թիմը, որն այսօր Հայաստանի Հանրապետությունում իշխանություն է, կատարելապես անգաղափար է, ապիկար և անկարող, և ՀՀ առջև ծառացած բոլոր խնդիրներն ու մարտահրավերներն ակներև կերպով բխում են  վերոնշյալ հանգամանքների հանրագումարից։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ՀՀ գործող իշխանությունները մի կողմից չեն կարող չիմանալ, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ներխուժման՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ուղղությամբ՝ վերջնականապես կուլ տալու Արցախի մնացած հատվածը, այլև մյուս կողմից չգիտակցել, որ իրենց ապիկար և անհետևողական քաղաքականության պատճառով չեն հասցրել ձեռք բերել իրական դաշնակիցներ։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարագույն վիճակում են, բայց դա հայկական կողմի մեղքը չէ. դա ռուսական գիտակից քաղաքականության հետևանք է։ ՀՀ գործող իշխանություններին ես կարող եմ մեղադրել միայն թշնամական Ռուսաստանին մինչ օրս կառչած լինելու մեջ։

ՀՀ իշխանություններն, այլընտրանք չունենալով, պետք է նախևառաջ իրենց և հայաստանյան հասարակությանը հոգեբանորեն հանդարտեցնեն՝ սին հույսեր արթնացնելով, որ այլ պետությունների միջամտությամբ հնարավոր կլինի ինչ-որ ժամանակավորապես ուշացնել ադրբեջանական հարձակումը կամ մեղմել այն»,- նշեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ , ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր հայտարարել էր՝ սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին։

Իշխանական պատգամավորը նաև նշել էր, որ Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու հերթական անգամ փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել:

«Բայց սա չի նշանակում, որ  Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով  խնդիրները հանգուցալուծելու ու  խաղաղության համաձայնագիր կնքելու իր նպատակից: Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ  բանակցությունների սեղան»,- հավելել էր Խանդանյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանն ակնհայտորեն խաղաղություն չի ուզում. նման թշնամու հետ բացարձակապես անիմաստ է խոսել բանակցությունների մասին. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ, նոյեմբերի 9-ով նախատեսված է միայն Լաչինի միջանցք․ Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա խաղաղություն չի՛ ժողովուրդների միջև, այլ սա խաղաղություն է իշխող էլիտաների միջև. Արա Պողոսյան

21/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ, նոյեմբերի 9-ով նախատեսված է միայն Լաչինի միջանցք․ Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
Նորություններ

Ավետիք Չալաբյանը պահանջում է Փաշինյանին կարգի հրավիրել

21/04/2026

Սիրելի բարեկամներ, Տեղեկացնոմ եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական