Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԵՐԻ ԻՐԱԳՈՐԾԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԱՊԱՑՈՒՅՑ

06/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

«Ինդիփենդենտ» անգլիական թերթի Մերձավոր Արեւելքում գործող մշտական թղթակից Ռոբերտ Ֆիսքը Ալեք Գլենի նոր գիրքը եւս մեկ ապացույց է համարում քրիստոնյա հայերի դեմ 1915 թվին Օսմանյան կայսրության գործած ցեղասպանության: «Թուրքերը պատրաստվում են խափանել հայերի դեմ իրագործված Հոլոքոսթի 100-ամյակըՙ փառաշուք հիշատակության արժանացնելով իրենց հաղթանակը Չանաքգալեում (Գալիպոլիում): Սակայն ամեն ամիս նոր ապացույցներՙ արեւմտյան հեղինակների նորանոր վկայություններ են ի հայտ գալիս հաստատելու այն, ինչը Թուրքիան դեռեւս պաշտոնապես հերքում էՙ Հայոց ցեղասպանության փաստը», գրում է նա, ավելացնելով, որ 1914-18 թվերին անգլիական բանակում որպես բժիշկ աշխատող Ալեք Գլենի հուշագրությունը, որը որդիների համար էր գրված, այժմ արդեն նրա ընտանիքի կողմից հրատրակվել է եւ ընթերցողի լայն հասարակության դատին է հանձնվել:

«Ճակատային գծում: Մի բժշկի ոդիսականը պատերազմի եւ խաղաղության ժամանակահատվածում» (On the Front Line: A Doctor in War and Peace) հատորում դոկտ. Գլենը պատմում է Կովկասի հայերի ճակատագրի մասին, մինչ թուրքերը մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունից երեք տարի անցՙ 1918-ին փորձում էին իրենց պանթուրքական իշխանությունը հաստատել արեւելքում: Անցնելով Հյուսիսարեւմտյան Իրանից դեպի Բաքու, դոկտ. Գլենի բրիտանա-հնդկական զորախումբն ականատես է եղել օրական մի քանի հազար հայ գաղթականների ողբերգական վիճակին:

«Ապշեցուցիչ եւ վշտալի տեսարան էր… ժամանակ առ ժամանակ ճանապարհին մենք անցնում էինք մահամերձ կամ արդեն մահացած եւ շների ու շնագայլերի կեր դարձած մարդկանց կողքով… մի քանի համեմատաբար երիտասարդների, որոնք կարող էին վերականգնվել, մենքՙ ջորիների վրա դնելով, հասցրինք մինչեւ մոտական գյուղերը: …Մեկ ուրիշ բրիտանացի բժիշկՙ Սալիսբերի Կրեյք անունով, ինձ հետագայում պատմեց, թե ինչպես մի ծերունի գաղթականի էր խնամում ճանապարհի եզրին, ծերունին նախքան մահանալն իրեն է հանձնել սովերեններով (անգլիական մեկ ֆունտստեռլինգանոց ոսկեդրամ) լեցուն մի կաշվե գոտի, խնդրելով, որ գումարը ծախսի գաղթականներին օգնելու նպատակով…», գրել է դոկտ. Գլենը:

Իսկ Ռոբերտ Ֆիսքը, մեկնաբանելով վերջին նախադասությունը, ավելացրել է. «Ավելի մեծ սեր ոչ մեկը չէր կարող ունենալ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԵՆԵՐԱԼ ՎԱՍՅԱԿԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ «ԲՈՍՅԱԿԸ»

Հաջորդ գրառումը

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական