Արցախում այսօրվանից յուրաքանչյուր շնչին վաճառվում է օրական 200 գրամ հաց։
Սեպտեմբերի 4-ին բաժանվել են հացի կտրոններ, որոնք ներկայացնելով, արցախցիները մեծ դժվարությամբ, ժամերով հերթ կանգնելով՝ գնում են իրենց հասանելիք օրական 200 գ. հացը։
Արցախցի Դավիթ Մինասյանը հարց է ուղղում ղեկավարներին՝ չգիտեի՞ք, որ ծանր օրեր են գալու, ինչո՞ւ ալրաղացների հարցն ավելի վաղ չեք լուծել, ինչո՞ւ պահեստավորած ցորեն ու ալյուր չունեք։
Այն ժամանակ ես մի հացը միանգամից էի ուտում, իսկ հիմա 200 գրամը բաժանում եմ օրվա տարբեր ժամերի վրա. ասում է Դավիթը։
Արցախցիները ստիպված ինչ ուտում են, անհաց են ուտում։