Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում այսուհետ կարող են նոր գործընթացներ ծավալվել, որոնք ի վիճակի կլինեն փոխել իրավիճակը՝ ազդելով նաև ՀՀ ներքաղաքական զարգացումների վրա. Նահապետյան

04/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

-Պարո՛ն Նահապետյան, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ  հայկական կողմի նոր առաջարկներին։ Մյուս կողմից նա շեշտել է, որ  Արցախի ապաշրջափակումը հնարավոր և կիրառական կլինի միայն խաղաղության ֆոնին։

Արդյոք այսօրինակ խոսույթը նշանակում է, որ հայկական կողմը հիմա էլ փորձում է ամեն ինչ գցել Ադրբեջանի վրա։

-Հետևությունը ճիշտ է, քանզի նախ Բերձորի միջանցքի կարգավիճակի զրկումը որևիցե ձևով խաղաղության օրակարգի հետ կապ չունի։ Երկրորդ՝ կարգավիճակն ամրագրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Եվ երրորդ՝ խաղաղության պայմանագրի կնքման համար պետք է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից իրականացվեին գործընթացներ, որոնց մեծ մասն ամրագրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում, այն է՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց, տնտեսական ճանապարհային ապաշրջափակում, որտեղ վերահսկողությունը դրվելու էր ՌԴ անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի վրա, գերեվարված և տեղահանված անձամց վերադարձ։

Քանի դեռ այս գործընթացները չեն հասել երկկողմանի շահավետ վերջնարդյունքի, ինչի մասին, ի դեպ, բազմիցս բարձրաձայնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խաղաղության պայմանագիր կնքելն անիմաստ է դառնում։ Դա թղթի կտոր է, որը հաշվի չառնելով՝ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ռազմական գործողություններ սկսել, և այն  միջազգային երաշխիքները, որոնց մասին Փաշինյանը պարբերաբար կրկնում է, երբևիցե կյանքի չեն կոչվել։

Այնպես որ՝ Փաշինյանի կեցվածքը, որ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, դա երաշխիք կլինի, որ ոչինչ չի լինի, իրատեսական չէ։ Ավելին՝ այդ պայմանագրի ստորագրումը կլինի երաշխիք, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, թեև հիմա էլ չի բացառում, որ այդպիսիք կարող են սկսվել։ Թեև հիմա էլ Ադրբեջանը չի բացառում, որ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման էլ կարող է ռազմական գործողություններ սկսել, բայց կարող է սկսել և մեղքը բարել հայկական կողմի վրա։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանին այլ բան չի մնա, քան աշխարհին դիմել օգնության ճիչերով և աղերսներով։

Այսպիսիով՝ խաղաղության պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ երկու պետությունների միջև բավականին խրթին հարցերն ստանում են առարկայական լուծումներ, և այդ լուծումների երաշխավոր կանգնում է այս տարածաշրջանում լրջագույն շահեր ունեցող պետություն։ Այդպիսին առաջին հերթին ՌԴ-ն է, հետո՝ մեր հարևան Իրանը, ոչ թե հավաքական Արևմուտքը, որը խաղաղություն ստեղծելու պատրվակով տարածաշրջանը պատրաստում է  մեծ պայթյունի։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ աստիճանի անմեղսունակ պետք է լինեն ՀՀ իշխանությունները, որ հիմա էլ փորձեն մեղքը գցել թշնամու վրա։

-Դա սովորաբար խիստ նեղ մասնագիտացված բուժկենտրոններում են չափում, բայց ասեմ, որ ՀՀ իշխանություններն իրականում պատային իրավիճակում են հայտնվել։ Իրենք երկու խնդիր պետք է լուծեն՝ Արցախն ամբողջովին հանձնել և Հայաստանից դուրս մղել ռուսական ռազմական ներկայությունը, հետո նաև՝ էներգակիրները։ Փաստացի Արցախն ամբողջովին հայաթափելու ծրագիրը ձախողվել է։ Հայաստանում հարյուր միլիոնավոր դոլարների ներարկումը ԶԼՄ-ներ, ՀԿ-ների ֆինանսավորումը՝ ստեղծելու հակառուսական ճակատ, միևնույն է՝ անհրաժեշտ արդյունքը չի գրանցում։

Եվ հիմա Արևմուտքը Նիկոլ Փաշինյանին պարտադրում է, որպեսզի ստորագրի խաղաղության պայմանագիրը, բայց նա գիտակցում է, որ դա իր վերջն է լինելու, և ինքը, լինելով օգտագործված, կարող է մի կողմ նետվել։ Նման դեպքերի համար Արևմուտքը մի քանի թեկնածու ունի։

Մյուս կողմից ՌԴ-ին և Իրանին ձեռք չի տալիս նման պայմանագրի ստորագրումը, որովհետև այն ինքնին կեղծ և ոչ մի բան չտվող փաստաթուղթ է։ Այս պայմաններում Փաշինյանը փորձում է մանևրել, սակայն մանևրելու դաշտը գնալով  փոքրանում է։

-Պարո՛ն Նահապետյան, ինչ եք կարծում՝ որտեղի՞ց ՀՀ փոխվարչապետին նման համոզմունք, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը կապաշրջափակի Արցախը։ Սա այն դեպքում, երբ Ադրբեջանը  ռազմական գործողություն է իրականացնում ՀՀ տարածքում, Արցախն էլ տանում է կանխամտածված սովամահության։

-Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ցուցակում հայտնվելու վտանգը, ինչպես նաև նրա մարդկային «որակները»՝ վախկոտությունը և նենգությունը, նա փորձում է կառավարության անդամների, պատգամավորների հավատարմությունն ի ցույց դնել։ Մհեր Գրիգորյանն իր ոլորտի մասնագետ է, բայց քաղաքական թիմի անդամ չէ, և պատահական չէ, որ այսօրվա հայտարարությունները հնչել են հենց նրա շուրթերից։

Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ, իրեն հարց է տալիս, որ եթե իրեն հեռացնեն ոչ արևմտյան սցենարով, ո՞վ  է լինելու իրեն փոխարինողը։ Երևացող մեկ դեմք կա՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որի ակտիվությունը վերջին 5-6 ամիսներին ուղղակի զարմանալի է՝ հաշվի առնելով, որ բոլոր բանակցություններին, լուրջ հանդիպումներին մասնակցում է հենց ԱԽ քարտուղարը։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, տեսակնորեն չի բացառում, որ կոնսենսուսային թեկնածու կարող է լինել նաև Մհեր Գրիգորյանը, և ավելի քան համոզված եմ, որ նա Գրիգորյանին ստիպել է նման բան ասել, որպեսզի նրա վրայի ցեխը ևս տեսանելի լինի։

-Պարո՛ն Նահապետյան, ըստ էության՝ Մհեր Գրիգորյանը կրկնում է Նիկոլ Փաշինյանի թեզերը, անձնական որևէ տեսակետ չի հայտնում՝ միաժամանակ գիտակցելով, որ Ադրբեջանը շարունակելու է իր թշնամական դիրքորոշումը։ Իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն հայկական կողմի համարժեք քայլերը, որո՞նք են դրանք։

-Հայաստանի կողմից՝ ոչ, բայց Արցախում նման հնարավորություն կա։ Վերջին մի քանի օրվա ընթացքում այնտեղ երկու կարևոր պաշտոնանկություն եղավ՝ ռուս խաղաղապահների զորախմբի ղեկավարինը և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանինը։ Եվ եթե սրան հավելենք, որ օգոստոսի 25-ին ՌԴ անվտանգության խորհրդի նիստի սկսելուց առաջ Վլադիմիր Պուտինը բարձրաձայնեց արտերկրում բնակվող հայրենակիցների աջակցության մասին, ես կարող եմ ասել, որ խոսքն Արցախում ապրող 120 հազար հայրենակիցների մասին էր, որովհետև ՌԴ Հայրենակիցների մասին օրենքով Արցախում ապրող 90 տոկոս և ավելի քաղաքացիները մտնում են հայրենակիցների ձևակերման, կարգավիճակի մեջ։

Եթե ՌԴ նախագահը հրապարակավ բարձրաձայնում է այդ հարցն, ուրեմն կան թիրախներ, որոնց ուղղված է իր խոսքը։ Թիրախներից մեկն Արցախում ապրող մեր հայրենակիցներն են։ Իմ համոզմամբ՝ Արցախում այսուհետ նոր գործընթացներ կարող են ծավալվել, որոնք կարող են փոխել իրավիճակը՝ ազդելով նաև ՀՀ ներքաղաքական զարգացումների վրա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

տեսանյութ․ Ծիծեռնակաբերդի որակյալ սալահատակները քանդում են, որ ասֆալտ փռեն

Հաջորդ գրառումը

Հայաստանը չպետք է դառնա Արևմուտքի գործիքը․ Ռուսաստանում դժգոհ են Փաշինյանից

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Արաբական մամուլ. Ալ-Մայադին. ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել նոր միջանցք դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը չպետք է դառնա Արևմուտքի գործիքը․ Ռուսաստանում դժգոհ են Փաշինյանից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական