Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Իրան:
Այցի ընթացքում թուրք նախարարը Թեհրանում կանցկացնի բարձր մակարդակի շփումներ, կքննարկի բոլոր ոլորտներում հարաբերությունների բարելավման հնարավորությունները և կարծիքներ կփոխանակի տարածաշրջանային և միջազգային արդի զարգացումների վերաբերյալ. հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։