Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ֆիդանն ու Աբդոլլահիանը հանդիպեցին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն արդեն Իրանում է, Նա Թեհրանում հանդիպել է իրանցի գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Ֆիդանը այցով ժամանել է Թեհրան՝ քննարկելու երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Սա Ֆիդանի առաջին այցն է Իրան՝ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո. հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։