Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերամուտ

01/09/2023
- 01 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կրթական նոնսենս. դպրոցներում գիրք չկա

Նիկոլ Փաշինյանի կաբինետի կողմից երկար ծամծմված ու չարչկված կրթական նոր չափորոշիչը վերջապես դպրոց է մտնում, բայց՝ կիսատ-պռատ: Ոլորտի պատասխանատուն ու քաղաքականություն մշակողը՝ ԿԳՄՍ նախարարությունը, գործը մինչեւ վերջ գլուխ բերել չի կարողացել: Այս տարի կրթական նոր չափորոշիչ ներդրված 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններին մի շարք առարկաների դասագրքերը կտրամադրվեն սեպտեմբեր ամսվա մեջ:

«Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում և ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում: Յուրաքանչյուր ուսուցիչ էլեկտրոնային մատյանի համապատասխան էջում կարող է տեսնել էլեկտրոնային դասագրքի հղումը: Դրանք որոշ ժամանակ կփոխարինեն դասագրքերի թղթային տարբերակներին. օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ բոլոր դպրոցների տնօրեններին հանձնարարվել է նոր ստեղծվող դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից մի քանի օրվա  թեմաների նյութերը տպագրել և տրամադրել աշակերտներին մինչև նոր դասագրքերի տպագրումը: Իհարկե, աշակերտները նույնպես կարող են էլեկտրոնային դասագիրքը ներբեռնել»,- ասում է փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:

Ի տարբերություն մնացած առարկաների, որոնք աշակերտները կսերտեն անգույն ու դասագրքի՝ պատճենահանված տարբերակով, օտար լեզուների ու եւս մի քանի առարկաների համար նոր դասագիրք չկա: Դասագրքերի համար հայտարարված մրցույթին մասնակցության հայտ գրեթե չի եղել, եղածներն էլ նախարարության սահմանած նորմերին չեն համպատասխանել ու կտրվել են: Հետեւանքն այն է, որ նշյալ առարկաների ուսուցիչները չգիտեն՝ ինչպես են դասավանդելու առարկան: Թեեւ փոխնախարար Սվաջյանն ունի հարցի պատասխանը, այն է՝ հին դասագրքերով ու նոր չափորոշիչներով, բայց մասնագետների եւ ուսուցիչների համար անհասկանալի է՝ ինչպե՞ս են կազմակերպելու դասապրոցեսը:

Նախարարությունից վստահեցնում են, որ ուսուցիչներին արդեն տրամադրվել են նոր չափորոշիչներով կազմված ուսումնաօժանդակ բոլոր այն նյութերը, որ փորձարկվել են Տավուշի մարզի որոշ դպրոցներում: Մասնագետները սակայն այստեղ եւս տարակարծություն ունեն: «Անհասկանալի է՝ այդ դպրոցներն ինչպե՞ս են «կյանքի կոչել» նոր չափորոշիչը, մանկավարժներն արդյո՞ք գոհ են դրանցից: Եթե հին դասագրքով ենք առաջնորդվելու, բայց որպես հիմք պետք ընդունենք նոր չափորոշիչը, ինչպե՞ս ենք մեկը մյուսին համադրելու»,- սրտնեղեց ուսուցիչներից մեկը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն «Ազգ»-ի հետ զրույցում նշում է, որ առնվազն վերջին 25 տարում հանրակրթության ոլորտում նման բան չի եղել, երբ դպրոցն առանց դասագրքի մնա: Ի հակադրություն փոխնախարար Սվաջյանի այն արդարացման, թե 17 տարի նոր դասագիրք չի գրվել ու կրթական նոր չափորոշիչի ներդրմամբ՝ գործընթացը փոքր-ինչ հապաղել է, ասում է. «Դասագիրք գրելու պրոցեսն ուշ է մեկնարկել, մինչդեռ դա պետք էր անել մեկ, մեկուկես տարի առաջ: Սա թերի աշխատանքի հետեւանք է: Ամենասոսկալին սակայն այն է, որ որոշ առարկաների համար նոր գրքեր չկան: Սա էլ հետեւանքն է այն բանի, որ փոքր, շատ փոքր բյուջե են տրամադրում դասագիրք գրելու համար՝ 6 մլն դրամ: Հասկանում եք՝ դա ծիծաղելի, անգամ վիրավորական թիվ է: Դասագրքի վրա աշխատում են ոչ միայն այն կազմողները, այլեւ խմբագիրը, սրբագրիչը, խորհրդատուները, էջադրողը, դիզայներն ու այլք: Մարդիկ, կազմակերպությունները հաշվարկում են, տեսնում են՝ ծախսերը չեն հանի, հրաժարվում են մասնակցել»:

Ի դեպ, նախապես հայտարարվել էր, որ կրթական թարմ չափորոշիչը պետք է ներդրվի նաեւ 10-րդ դասարանում, բայց նոր դասագրքեր չունենալու մասով այստեղ ավելի խայտառակ պատկեր է եղել (ավելի քան 10-ն առարկա գիրք չի ունեցել), ու նախարարությունը որոշել է` 10-րդ դասարանում նոր չափորոշիչը ներդնել հաջորդ տարի:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արին Կարապետ. Շվեդ քաղաքական գործիչ, հայ հոգի

Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական