Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻԴԻ ԲԵԼ ԱԲԲԵՍԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՈՐԻՍ. ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՀՈՒՇԵՐ

14/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, «France-Arme՛nie», septembre 2013, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

Նախիջեւանի ու Զանգեզուրի գավառները Արցախին եւ Կենտրոնական Ասիային կապող աղի միջնադարյան ճանապարհի վրա գտնվող Գորիսը կծկված է սնկաձեւ ժայռերի ստորոտում: Իր քաղաքում բժիշկ Վիտալի Խուրշուդյանը վերհիշում է Աֆրիկան եւ այն ժամանակները, որոնք անծանոթ են ներկայիս պատանիներին:

Քաղաքն ուներ երկու անունՙ Գորիս եւ Կյորես: Երրորդ անունըՙ Կորիս, տալիս էր միայն մի մարդՙ դեղավաճառ Քյալլա Ծատուրը, որը քաղաքում հռչակված էր որպես փիլիսոփա եւ հին գրքերի սիրահար: Գուցե այդ գրքերից էր նա հանել քաղաքի Կորիս անունը, որ իզուր ճգնում էր տարածել… Քաղաքն ուներ երկու անուն եւ այդ երկու անվան մեջ, ինչպես ընկույզի երկու կճեպի մեջ, պարփակվում էր մի քաղաք երկու իմաստով…

Այսպես է սկսվում նույն քաղաքի սիրեցյալ զավակի, գրող Ակսել Բակունցի (1899-1937) «Կյորես» երգիծական ժամանակագրությունը: Սակայն ո՞ր Գորիսի մասին է խոսքը: Ժայռածերպերին թառած եւ մինչեւ 1960-ականների կեսերը բնակեցված քարանձավային հին քաղաքի՞, թե՞ 19-րդ դարի կեսերին մի քանի կիլոմետր ներքեւ տեղաշարժված նոր Գորիսի: Իր քաղաքաշինական հատակագծով Հայաստանում եզակի այս քաղաքը զուրկ չէ հմայքից, խաղաղ կծկված է մի կանաչ հարթավայրում, սնկաձեւ լեռների արանքում: Քարն այստեղ հարուստ պատմության վկայությունն է: Սակայն մենք մեր հերոսին հանդիպեցինք ոչ թե Ակսել Բակունցի սքանչելի տուն-թանգարանում, այլ ավանդական տներից մեկի պարտեզում, իրանական բեռնատարների վարորդների վտանգալից ճանապարհի մոտ:

Բժիշկ Վիտալի Խուրշուդյանը զբաղված էր իր բանջարանոցի մշակությամբ: Դեռեւս աշխատող 73-ամյա այդ վիրաբույժը սիրում է կրկնել, որ ինքն ուզում է միայն «աշխատել չմեռնելու համար»: Հայաստանի այդ մասում դա շատ սովորական բան է: Եվ այդուհանդերձ… Վիտալին ունի իր պատմությունը, որը չի պատմում առաջին պատահածին: Գորիսի մի տոհմիկ գերդաստանից սերած Վիտալին բժշկություն է ուսանել Երեւանում, ապա 1970-ականների կեսերին մեկնել է Լենինգրադ, որտեղ ստացել է «մարտական մկրտություն»: Նշանավոր ուսուցիչները նկատել են նրա ընդունակությունները եւ առաջարկել են մնալ: Վարանումներից հետո նա համաձայնել է: Ուզում էր արտերկրում մի քանի առաքելություն իրականացնել հայրենիք վերադառնալուց առաջ: Այդպիսով նա եւ իր կինը (նմանապես բժիշկ) 1977-ին դարձել են Չադի հեռավոր գյուղերից մեկի բժշկական կենտրոնի պատասխանատուները: Այնտեղ նրանք միակ սպիտակամորթներն էին: Դա «սառը պատերազմի» պայմաններում ԽՍՀՄ-ի համագործակցության ժամանակաշրջանն էր, երբ Աֆրիկան Մոսկվայի աջակցությունն էր ակնկալում Արեւմուտքի նախնական գաղթարարների ազդեցությունը հակակշռելու համար: Վիտալին քաղաքականությամբ չէր զբաղվում: Նրան խնդրում էին անհնարինն անել հազարումի վարակից եւ մանավանդ մալարիայից վտանգված մարդկային կյանքերը փրկելու համար: «Հարկավոր էր արագ գործել, քանզի կարիքները հսկայական էին», ասում է նա: Վիտալին 15 ամսում կատարեց 4000-ից ավելի վիրահատություն: Ընչազուրկ տեղացիներից շատերը նրան պաշտում էին ինչպես կենդանի աստծո, իսկ ինքը գործի էր դնում իր բոլոր հնարավորությունները: «Միսիոներ քույրերի խնդրանքով ես կատարեցի կեսարյան հատումներ, չնայած գինեկոլոգ չեմ», շարունակում է նա: Չադում իր թերապեւտ տիկնոջ հետ անցկացրած մեկուկես տարվա հիշողություններից մեկը կապված է տեղացի երեւելիներից մեկիՙ Աբդուլ Քարիմի դստեր փրկության հետ: «Գեղեցիկ աղջիկ էր», ասում է նա: Այդ պահից նա արժանանում է իսկական պաշտամունքի: Եվ դա տեղին է. հիվանդներից ոչ մեկը չի մահացել նրա վիրահատությունների ժամանակ:

1981-ին նա վերստին արտերկրում է, այս անգամՙ Ալժիրի արեւմուտքում, Օրանից 80 կմ հեռու գտնվող Սիդի Բել Աբբես քաղաքում: Այդ երկրում ապրելը դեռ հաճելի էր, քանի որ տասնամյա քաղաքացիական արհավիրքները չէին սկսվել: «Այն ժամանակ մեր ղեկավարությունը պահանջում էր չնշել մեր ազգությունը եւ ներկայանալ որպես «խորհրդային բժիշկ»: Չնայած դրան, բոլորն իմացան, որ հայ ենք, եւ ամեն ինչ շատ լավ անցավ», վերհիշում է Խուրշուդյանը:

Այն հարցին, թե իրենք ինչ լեզվով էին հաղորդակցվում տեղացիների հետ, նա պատասխանում էՙ ֆրանսերենով, որին ինքը ժամանակին բավական լավ էր տիրապետում: Ապա վերհիշում է, որ Սիդի Բել Աբբեսն ուներ 450 հազար բնակիչ: Իսկ ես մտածում եմ բժիշկ Խուրշուդյանի վիրահատած ալժիրցիների մասին: Ո՞վ գիտեՙ քանիսն են նրանք եւ հիշո՞ւմ են արդյոք բժշկին: «Ալժիրը շատ գեղեցիկ երկիր է: Մենք այնտեղ լավ ժամանակ անցկացրինք: Շաբաթավերջին գնում էինք ծովում լողալու: Մենք ազատ էինք տեղաշարժվելու հարցում եւ երկիրը դիտեցինք հյուսիսից հարավ», պատմում է նա: Դրանք վերջին լիառատ տարիներին էին: Վիտալին շտապում էր վերադառնալ հայրենիք, որին շատ էր կարոտել: Հետագայում դիմեց նոր առաքելությամբ արտերկիր մեկնելու խնդրանքով: Սակայն սկսվել էր Ղարաբաղյան շարժումը, երկիրը հեղափոխությունների ու ողբերգությունների շրջափուլում էր: Վիտալին վիրաբույժի գործը շարունակեց Գորիսի հիվանդանոցում, որտեղ վիրահատություններ էր անում մոմերի աղոտ լույսի տակ:

Գորիսում նա Ղարաբաղի պատերազմի ականատեսը դարձավ: «Երեւանցի կարծեցյալ մասնագետները եկել էին մեզ աջակցելու, բայց նրանք պիտանի էին միայն տեսականորեն: Իրավիճակն ահավոր էր: Ամեն օր բերում էին միջին հաշվով 70-80 ծանր վիրավորներ, եւ այդ թիվը երբեմն հասնում էր նույնիսկ 130-ի: Սարսափելի բաներ եմ տեսել: Գրեթե ոչինչ չունեինք, բացի մեր դեղորայքի աղքատիկ պաշարից», վերհիշում է բժիշկը: Գորիսում, երբեմն էլ ռազմաճակատում անչափ ծանր պայմաններում վիրահատություններ արած Վիտալին հիմնավոր պատճառներ ունի դրանք չհիշելու համար: Նա, որ պրոֆեսիոնալ շախմատիստ է եւ սուսերամարտի նախկին չեմպիոն, խորհրդանշում է մեկ ուրիշ Գորիսՙ իր բարձրակարգ մասնագետներով եւ արդյունաբերությամբ փայլող քաղաք, Խորհրդային Հայաստանի զարդերից մեկը: Այժմ քաղաքը կորցրել է իր զավակներից շատերին, որոնք մեկնել են պատշաճ կենսապայմաններ որոնելու: Բժիշկ Վիտալին մնացել է իր սարերի հետ: Ոմանք հանձին նրա թերեւս տեսնեն «վերջին մոհիկանի»: Նա, որ նախասահմանված չէր «կանաչ ձեռքեր» ունենալու, այժմ իր ուժերն օրնիբուն ներդնում է իր պարտեզում: Նրա լայն բացված աչքերում հարատեւում է այն հույսը, որ մի պատվախնդիր երիտասարդ կգա շարունակելու իր գործը:

Նկար 1. Բժիշկ Վիտալի Խուրշուդյանը Չադում իր առաքելության ժամանակ

Նկար 2. Ղարաբաղի պատերազմի ժամանակ Խուրշուդյանը վիրահատում էր վատթարագույն պայմաններում

Նկար 3. Վիտալի Խուրշուդյան

Նկար 4. Գորիս

Նախորդ գրառումը

National Geographic Traveler-Ի ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՎ

Հաջորդ գրառումը

ՏՈՆՈՒՄ ԵՆՔ` ԲԵՆՋԱՄԻՆ ԲՐԻՏՏԵՆԻ 100-ԱՄՅԱԿԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՏՈՆՈՒՄ ԵՆՔ` ԲԵՆՋԱՄԻՆ ԲՐԻՏՏԵՆԻ 100-ԱՄՅԱԿԸ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական