Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԿԱՐԱՅՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԹՈՒՅԼ ՉԷԻՆ ՏՎԵԼ ԻԶՄԻՐՈՒՄ…

14/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Իլհամ Ալիեւի «պատմական» այցը Թուրքիա ինչ-ինչ պատճառներով չի ստացվել: Ինչպես երեկ էինք «Ազգ»-ում գրել, ադրբեջանական կողմը տեղեկացրել էր, որ Էրդողանի պահանջով Իլհամ Ալիեւի ծրագիրը ենթարկվել է փոփոխության: Թուրքիայի վարչապետը նպատակահարմար չէր գտել հասնելու Իզմիր եւ ներկա գտնվելու Հեյդար Ալիեւի անվան տեխնիկական լիցեյի բացմանը, այլ տեղեկացրել էր, որ «թանկագին եղբայր» Իլհամին «սպասում է Անկարայում»:

Ավելի ուշ Բաքվի լրատվամիջոցները հաղորդել էին, որ Էրդողանը «կմասնակցի Իլհամ Ալիեւի պատվին Թուրքիայի նախագահի կողմից տրվելիք ընթրիքին», սակայն փաստացի դա նույնպես տեղի չի ունեցել. Գյուլը եւ Ալիեւը ստիպված էին «ընթրել» միայն իրենց տիկնանց ընկերակցությամբ:

Իսկ երեկ Թուրքիայի նախագահն ստիպված է եղել ինչ-որ բան հնարել, որպեսզի Էրդողանի ընդունելությանն սպասող Իլհամ Ալիեւի օրը պարապ չանցնի: Գյուլը կազմակերպել է Իլհամ Ալիեւի շրջայցը թուրքական այսպես կոչված տիեզերական ուսումնասիրությունների կենտրոն, որտեղ Ադրբեջանի «փորձառու» նախագահին թույլ են տվել մտնել ամերիկյան արտադրության F-16 ռազմական ինքնաթիռի օդաչուական խցիկ եւ «ծանոթանալ կառավարման համակարգին եւ մարտական հնարավորություններին»:

Թե ի՞նչ է հասկանում ՄԳԻՄՕ-ի երկտարեցի շրջանավարտ Իլհամ Ալիեւը մարտական ինքնաթիռներից առհասարակ եւ ամերիկյան F-16-ից մասնավորապես, բոլորովին այլ խնդիր է, բայց դրանից հետո նա հայտարարել է, որ «Թուրքիան կրկնապատկում է Ադրբեջանի հզորությունը»: Ըստ երեւույթին, Թուրքիային պատկանող` ամերիկյան արտադրության ինքնաթիռի օդաչուական խցիկում, այն էլ` գետնի վրա, Իլհամ Ալիեւին թվացել է, թե ՆԱՏՕ-ի ողջ օդուժը «պատրաստ է ռմբակոծելու» Ստեփանակերտը, ինչը պետք է վերագրել նախօրեի ընթրիքին ոգելից խմիչքներին տուրք տված լինելուն կամ էլ երկտարեցի «քաղաքագետի» անսանձ երեւակայության պոռթկումներին:

Այդուհանդերձ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը միայն երեկ է բարեհաճել «տետ-ա-տետ» զրուցել 48 ժամ շարունակ Անկարայում բացարձակ անուշադրության մատնված Իլհամ Ալիեւին, որից հետո «պետք է կայանա երկու երկրների ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստը»:

Որ Էրդողանը նախընտրել է նախքան ընդլայնված կազմով բանակցություններ սկսելը «տետ-ա-տետ» զրուցել Իլհամ Ալիեւի հետ, վկայում է, որ նա կարեւոր ասելիք է ունեցել: Թե` ի՞նչ, ոչ ոք, այդ թվում` Իլհամ Ալիեւին ուղեկցող ադրբեջանցի պաշտոնյաները, չի իմանա: Տեղեկատվության համաձայն, ընդլայնված կազմով բանակցությունների ավարտին կողմերն «ստորագրել են մի շարք համաձայնագրեր», որոնց բովանդակությունը, սակայն, չի մանրամասնվում:

Թուրքիա Իլհամ Ալիեւի այցի ընդհանուր տպավորությունը ցրելու նպատակով երեկ Անկարայի քաղաքային իշխանությունները կազմակերպել են, որպեսզի Ադրբեջանի «նորընտիր» նախագահը հնարավորություն ունենա նույնիսկ այլ երկրում անբաժան լինել հոր ուրվականից: Իլհամ Ալիեւը Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի եւ իր պատվիրակության մի քանի անդամների հետ այցելել է Անկարայի Հեյդար Ալիեւի անվան զբոսայգի եւ «ծանոթացել կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքին»:

Դիտարժան է, որ այդ ընթացքում Թուրքիայի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ նրան չի ուղեկցել: Սա կարելի է համարել Թուրքիա Իլհամ Ալիեւի այցի հիմնական «արդյունքը», այն, որ պաշտոնական Անկարայի համար Հեյդար Ալիեւի հիշատակը բոլորովին էլ հարգի չէ:

Թուրքական իշխանություններն ընդամենը չեն խոչընդոտել, որպեսզի Իլհամ Ալիեւը հոր հիշատակը հարգի նաեւ Անկարայում: Բայց Իզմիրում Հեյդար Ալիեւի անվան լիցեյի հանդիսավոր բացում այդպես էլ տեղի չի ունեցել:

Մենք այս հանգամանքի վրա ուշադրություն ենք սրում ոչ պատահաբար: Օրերս հայտնի է դարձել, որ Մեխիկոյում Հեյդար Ալիեւի արձանը եւ նրա անվան պուրակն ապամոնտաժելուց հետո Ադրբեջանը «սառեցրել է Մեքսիկայի տնտեսության մեջ ներդրումներ անելու պարտավորությունը»:

Ակնհայտորեն` Հեյդար Ալիեւի հիշատակի հանդեպ անհարգալից է գտնվել նաեւ պաշտոնական Անկարան: Իսկ Հեյդար Ալիեւն Ադրբեջանում «սրբազան կովի» համարում ունի: Կհետեւե՞ն, արդյոք, Բաքվից պատասխան քայլեր: Մանավանդ որ Էրդողանն էլ իր հերթին է «նրբորեն շոյել» Իլհամ Ալիեւի փառասիրությունը` 48 ժամ շարունակ սպասել տալով: Կբավարարվի՞ Իլհամ Ալիեւը, որ իրեն Անկարայում թույլ են տվել անել այն, ինչ Էրդողանը չի ցանկացել Իզմիրում, թե՞ կհակադարձի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻ ՔՐԴԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՉԻ՞ ԿԱՐՈՂ ՊԱՀԱՆՋԵԼ, ՈՐ ԻՐ ՀԵՏ «ԴՈՒՔ»-ՈՎ ԽՈՍԵՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՉԻ՞ ԿԱՐՈՂ ՊԱՀԱՆՋԵԼ, ՈՐ ԻՐ ՀԵՏ «ԴՈՒՔ»-ՈՎ ԽՈՍԵՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական