Արցախցի Արշակ Աբրահամյանը հրապարակել է թավաների մեջ թխվող հացի լուսանկար և գրել, թե ինչու շատերը խուսափում են հացի հերթ կանգնելուց ու նախընտրում եղած ալյուրով տանը հաց թխել։
«Ստեփանակերտի բնակարաններում թավաների մեջ այս տարբերակով ենք փորձում լուծել հացի խնդիրը, որովհետև փռերի մոտ հերթերը և ցուցակները բացարձակ չեն վերահսկվում…այնտեղ բարդակ վիճակ է և ավելի լավ է չգնալ ։
Բայց ես առավել քան վստահ եմ, որ այս օրերն էլ են անցնելու…»,- գրել է Արշակը։