Շաբաթ, 25 Հուլիս, 2026

տեսանյութ. Նախընտրում եմ սոված մնամ, քան թե թորքին ալիրը օտիմ. արցախցի

Արցախցի Հերմինե Խաչատրյանը Ասկերանից ուղիղ եթերով հայտարարել է, որ կանգնելու է ռուս խաղաղապահների տանկի կողքին՝ հենց ճանապարհին, ու թույլ չի տալու ադրբեջանցիների «հումանիտար օգնությունը» Ակնայով մտնի Ստեփանակերտ։

«Նախընտրում եմ սոված մեռնել, քան թե թորքին ալիրը օտիմ։ Մեզ մեր թշնամու օգնությունը պետք չի»,- ասել է Հերմինեն։ Նրա եղբայրը զոհվել է պատերազմում։ Հանուն իր եղբոր հիշատակի ու Արցախի փրկության՝ նա կոչ է անում արցախցիներին կանգնել իր կողքին, արգելել Ակնայից եկող ադրբեջանական «հումանիտար բեռների» մուտքը Ստեփանակերտ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական զլմները տեղեկություն ու տեսանյութ են տարածել, թե ինչպես են 40 տոննա «հումանիտար օգնություն» ուղարկում Արցախ։