Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Անդրանիկ Չափարյանը մինչեւ 81 կգ քաշայինների մրցավեճում բրոնզե մեդալի արժանացավ: Հայ ձյուդոյիստը առաջին գոտեմարտում հաղթելով իտալացի Մասիմիլիանո Կարոլոյին, քառորդ եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Հասան Խալմուրզաեւին: Վերջինս մտավ եզրափակիչ, ուստի Չափարյանն իրավունք ստացավ վիճարկելու բրոնզե մեդալը: Հաղթելով լեհ Թոմաշ Ժժեպանյակին եւ հոլանդացի Մելվին Շոլին, Անդրանիկն արժանացավ բրոնզե մեդալի, որը պաշտոնական մրցումներում նրա առաջին պարգեւն էր:
Քաշային այս կարգում հանդես եկած մեր մյուս ձյուդոյիստըՙ Մհեր Կարապետյանն առաջին գոտեմարտում պարտվեց Մելվին Շոլին ու դուրս մնաց հետագա պայքարից:
Մինչեւ 60 կգ քաշային կարգում Գրիգոր Իվանյանը պարտվեց լեհ Բարտլոմեյ Գարբաչիկին: Չեմպիոն հռչակվեց Ռուսաստանը ներկայացրած Արամ Գրիգորյանը: