Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ, ՄԻ ԿՈՂՄԻՑ, ՍԱԴՐԱՆՔՆԵՐ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ` ԼՌՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՀԱՆԳՈՂՆԵՐԸ

19/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Տեւական ընդմիջումից հետո, որի ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում ընտրական գործընթացներն էին օրակարգային առաջնահերթություն, այսօր նախապատրաստվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը` կենդանություն հաղորդելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին:

ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ այսօր Վիեննայում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ: Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջն էլ հավելում է, որ այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ:

Մինչ սա էլ` նոյեմբերի 14-ին Վիեննայումՙ ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթներով հանդես էին եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը եւ Ջեյմս Ուորլիկը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը:

Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել էին 2013թ. ընթացքում կատարված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ, կարեւորելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոյեմբերին կայանալիք հանդիպման անցկացումը, ինչը կարող է նոր լիցք հաղորդել բանակցային գործընթացին: Որ «նոր լիցք» ասելով համանախագահները դրական երեւույթ նկատի ունեն, տրամաբանական է, սակայն երբ այդ լիցքերը ոչ այնքան դրական են` համանախագահների լղոզված արձագանքները դրանց պատճառներից մեկն են: Հերթական անգամ տարածաշրջանի մակարդակով կարեւոր իրադարձության նախաշեմին Ադրբեջանը անցել է սադրանքների: Մասնավորապես, շաբաթ` նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմից գնդակոծվել են Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաները:

Հայկական զինված ուժերը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրահանգի համաձայն, լռություն են պահպանել: Սակայն եթե զինված ուժերի լռությունը կարելի է հասկանալ եւ մեկնաբանել որպես իրավիճակն առավել չսրելուն ուղղված մոտեցում, ապա ընդհանրական առումով հայկական կողմի լռությունը բնավ էլ չի վկայում, թե փորձ է արվում չվնասել բանակցային գործընթացին:

Մյուս կողմից, այս ամենի հանդեպ շարունակական թերի ու «հավասարակշռված» եվրոպական ու միջազգային մոտեցումն էլ իր դերակատարարությունն ունի, քանի որ անպատժելիություն ասվածը թեկուզ միջազգային դատապարտումից ազատ լինելու առումով հիմք է տալիս Ադրբեջանին գնալ սադրանքների, ու տարածաշրջանում յուրաքանչյուր բարձրաստիճան այցելություն կամ էլ նախագահների մակարդակով հանդիպում «նշանավորել» զինադադարի խախտմամբ կամ սադրանքներով:

Այսինքն` արդեն իսկ ոչ դրական է մոտեցումը Վիեննայում այսօր կայանալիք հանդիպման նկատմամբ, երբ մի կողմից հանդիպման եկած Ալիեւ կրտսերը հրահանգել է գնդակոծել խաղաղ բնակիչներին, մյուս կողմից` նրա հետ հանդիպման մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ կարգադրել է իրավիճակը չսրել, լռություն պահպանել, մինչդեռ այս անգամ է, որ հայկական կողմում տուժածներ չկան, ինչը նախորդ մի քանի միջադեպերի պարագայում այդպես չէր:

Թերեւս արդեն վաղուց ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հերթական ու հավասարակշռված ներկայացվող ընդհանրական դիմումները փոխարինի կոնկրետ հասցեատեր ունեցող դիտարկումներով կամ գնահատականներով, քանի որ ադրբեջանական կողմից հնչող կրակոցները նաեւ խաղաղությունն այդքան կարեւորող միջազգային հանրության դեմ են ուղղված:

Ինչեւէ, Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առանձնակի ու հատուկ ակնկալիքներ լինել չեն կարող: Միայն արդյունքը կարող է լինել բանակցային գործընթացի` նաագահների մակարդակով հանդիպումների տեսքով վերականգնումը, որին էլ ներկա դրությամբ ձգտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԿՄԱ-Ի ՀԵՏ ԽԱՂԻՆ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՐԿՈ՞ՒՄ Է ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ՍԱ ՀԱՐԿ ԿԱՄ ՏՈՒՐՔ ՉԷ, ԱՆՁԸ ՎՃԱՐՈՒՄ Է ԻՐ ԱՊԱԳԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՀԱՄԱՐ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական