Երեկ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը 2015-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում Բորիսովում հյուրընկալվել էր Բելառուսի հավաքականին: Հանդիպման 8-րդ րոպեին Գագիկ Պողոսյանի փոխանցումից հետո Վարդան Բակալյանը գրավեց մրցակցի դարպասը: Այդ գոլն էլ վճռեց հանդիպման ելքը:
ՀՀ հավաքականն Աբրահամ Խաշմանյանի օրոք անդրանիկ հաղթանակը տոնեց, որն ընտրական մրցաշարում 2-րդն է: Մեր ընտրանին 6 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Հաջորդ հանդիպումը հավաքականը կանցկացնի 2014-ի սեպտեմբերի 3-ին` հյուրընկալվելով իսլանդացիներին: