Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԱՆԳԵՐ ԵՐԵՎԱՆ ՈՒ ԲԱՔՈՒ, ԵՐԲ ՄՈՍԿՎԱՆ «ԶԲԱՂՎԱԾ Է» ԱՅԼ ՀԱՐՑԵՐՈՎ

21/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություներ կոչվող ձեւաչափում երեք երկրների ներկայացուցիչներ են որպես համանախագահողներ իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը: Եվ վերջին շրջանի համար ավելի սովորական էր դարձել, որ ռուսաստանյան կողմն էր ոչ միայն ակտիվ դրսեւորումներ ունենում, այլեւ առավել հաճախ հյուրընկալում էր երկկողմ ամենաբարձր մակարդակով անցկացվող հանդիպումները:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցում ակնհայտորեն ընդգծվում է ամերիկյան հետաքրքրությունը, ընդ որում` հնարավոր ամենաբարձր մակադրակով: «Ազգը» տեղեկացրել է, որ Վիեննայի հանդիպման նախօրեին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Հայաստանի նախագահի հետ. զանգահարել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Հիշեցնենք, որ Սարգսյանն ու Քերրին քննարկել են նոյեմբերի 19-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերաբերող հարցեր:

Ավստրիայի մայրաքաղաքում առաջիկա հանդիպմանն ընդառաջ էլ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել էր, որ բանակցային ճանապարհով խաղաղ լուծումն այլընտրանք չունի, եւ անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ:

Արդեն ոչ հեռախոսազրույցի տարբերակով, բայց կենդանի խոսքով նոյեմբերի 19-ին Վաշինգտոնից Քերրին, ԱՄՆ այցելած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո, տեղեկացրել է, որ Վիեննայի հանդիպումից առաջ (չհստակեցնելով, թե Ալիեւի հետ հեռախոսազրույցն արվել է Հայաստանի նախագահի հետ խոսելուց հետո, թե առաջ, միայն տեղեկացմամբ, որ երկու զրույցները տեղի են ունեցել վերջին 2 օրվա ընթացքում- Վ.Պ.) նման մի հեռախոսազրույց էլ ունեցել է Ալիեւի հետ, որին եւս բանակցություններին առաջընթաց ապահովելու կոչ է արել:

Վիեննայի հանդիպումից հետո, որ ԱՄՆ պետքարտուղարության կողմից որակվել է որպես վերջին երկու տարվա ընթացքում բանակցային գործընթացը վերսկսելու լավ մեկնարկ, հայտարարությամբ հանդես էին եկել ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այլեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան: Համանախագահները հայտարարությունն արդեն ներկայացրել ենք, ուստի ավելացնենք, որ Կոժարան էլ ողջունել է Սարգսյան-Ալիեւ հանդիպումն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու գործընթացին:

ԵԱՀԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես է եկել Կիեւից, շեշտելով, որ բանակցությունները որպես խաղաղության ու կայունության երաշխիք են ծառայում` տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ ընձեռելով: «Ես հավատում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով երկխոսությունը կնպաստի կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ու երկկողմ ըմբռնմանը, նաեւ դրական խթան կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար», հայտարարությամբ նշել է ուկրաինացի դիվանագետը:

Նրա խոսքերովՙ Ուկրաինան պատրաստ է հետագայում էլ իր նպաստը բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ պարբերական երկխոսություն հիմնելու Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին`միջազգային իրավունքի հիման վրա համակողմանի խաղաղ կարգավորման հասնելու հարցում:

Իսկ ուղղակի եւ անմիջական ներդրումը Ուկրաինայի կողմից իրեն սպասել չի տա, քանի որ դեկտեմբերի 5-6-ին Կիեւում տեղի է ունենալու ԵԱՀԿ Նախարարական խորհրդի հերթական հանդիպումը, որի շրջանակներում էլ, ինչպես տեղեկացրել են Վիեննայի Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո արված պաշտոնական գրեթե բոլոր հայտարարությունները, հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, որից հետո, դեռ մինչեւ տարեվերջ, համանախագահները ծրագրում են տարածաշրջանային այցելությամբ կրկին լինեն Երեւանում եւ Բաքվում, գուցե նաեւ Ստեփանակերտում:

Այս ամենում, ամեն դեպքում, առավել հետաքրքրական է մնում այն հանգամանքը, որ մինչեւ ամենաբարձր մակարդակով հանդիպումների շարքում երկու տարի առաջվա ընդմիջումը ռուսաստանյան շատ բարձր ակտիվության ու նախաձեռնողականության կողքին այսօր կատարյալ լռություն է հյուսիսային կողմում: Դրա փոխարեն, կարծես փոփոխվող պրակտիկայով, Երեւան ու Բաքու զանգեր են ստացվում ամերիկյան մայրցամաքից:

Հետաքրքրական է, որ Ադրբեջանին սեփական խոստումները հարգելու պարտադրանքի-պահանջի-անհրաժեշտության առաջ այդպես էլ կանգնեցնելու ընդունակություն չդրսեւորած Ռուսաստանի փոխարեն ակտիվացած Միացյալ Նահանգներին որքանով կարող է հաջողվել բանակցությունները միջնորդել այնպես, որ յուրաքանչյուր հաջորդ քայլին Ադրբեջանը նոր մի տասը առաջարկ թեւի տակ դրած չհայտնի հանդիպման հաջորդ հանգրվանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՎՅԱՆԸ 2-ՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Հաջորդ գրառումը

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ` ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ` ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական