Տյումենում կայացած կշռաքարի բարձրացման աշխարհի առաջնությունում 21-ամյա Գրիգոր Կուրղինյանը մինչեւ 95 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի: Գրիգորը ծնվել է Աբովյանում, ներկայումս ընտանիքով բնակվում է Բաշկիրստանի մայրաքաղաք Ուֆայում: Չնայած նա ՌԴ քաղաքացիություն ունի եւ Բաշկիրստանի չեմպիոն է, սակայն աշխարհի առաջնությունում պաշտպանեց Հայաստանի մարզական պատիվը: