Պարույր Հայրիկյանն ու իր կողմնակիցները երեկվանից նստացույց են սկսել նախագահականի դիմաց` «Վիլնյուս կամ հրաժարական» պահանջով: Հայրիկյանը Եվրոմիությունը կայացած կառույց է համարում մշուշոտ Մաքսային միության համեմատ: Նրա կարծիքով` հայերը փորձաճագարներ չեն, որ ենթարկվեն բռնապետների փորձարարական առաջարկների: Հայրիկյանը Հայաստանի նախագահից փաստորեն պահանջում է ստորագրել Ասոցիացման համաձայնագիրը: