Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐՍՏԻՆ ԿՈՉ ՕԲԱՄԱՅԻՆՙ ԹՈՒՅԼ ՏԱԼՈՒ ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ԳՈՐԳԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

29/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Նոյեմբերի 26-ին նախագահ Բարաք Օբամայի Գլենդեյլ (Կալիֆոռնիա) այցելության առիթով դարձյալ հնչել են կոչերը հայ որբերի հյուսած գորգի ցուցադրման վերաբերյալ: Ամերիկայի արեւմտյան շրջանի Հայ դատի կոմիտեն տեղեկացնում է, որ նախագահի ժամանման օրը Գլենդեյլում, որտեղ ապրում են ավելի քան 90 հազար հայեր, տեղի է ունեցել մամլո ասուլիս, որի ընթացքում համայնքային ղեկավար անձնավորություններ եւ եկեղեցականներ, ելույթ ունենալով, պահանջել են նախագահից վերանայել իր որոշումը եւ թույլ տալ որ ցեղասպանությունից մազապուրծ հայ որբուկների ձեռքով հյուսված եւ 1925 թվին նախագահ Կալվին Կուլիջին նվիրված հայկական գորգը ցուցադրվի Սմիթսոնյան ինստիտուտում:

Մամուլի ասուլիսը բացել է Հայ դատի Գլենդեյլի մասնաճյուղի նախագահ Պերճ Կարապետյանը , ով ողջունել է ամերիկյան եւ հայկական զանգվածային լրատվության ներկայացուցիչներին: Այնուհետեւ խոսք է առել Հայ դատի անդամ Րաֆֆի Համբարյանը . «Այսօր մենք կանգ ենք առնում, խորհրդածում եւ գործողության ենք դիմում: Կանգ ենք առնումՙ հիշելու ցեղասպանության ժամանակաշրջանում ամերիկյան ժողովրդի մեծահոգությունը, խորհրդածում այն փոքրիկ որբերի մասին, որոնց հոգատար ձեռքերով հյուսվել է այդ գորգը եւ նվիրվել նախագահ Կուլիջին, եւ վերջապես գործողության ենք դիմումՙ պահանջելով նախագահ Օբամայից, որ վերանայի հայկական գորգի վրա դրված անսովոր կարանտինը», նշել է նա:

Ապա արքեպիսկոպոսներ Հովնան Տետերյանն ու Մուշեղ Մարտիրոսյանը խոսել են գորգի մշտական ցուցադրման անհրաժեշտության մասին: «Փակ դռների հետեւում գորգը պահելը վիրավորական է ոչ միայն որբ աղջիկների գործած արվեստի հրաշալի գործի հանդեպ, այլեւ Ամերիկայի պատմության, որն այդ ժամանակ մեծահոգաբար է վերաբերվել մազապուրծներին», ասել է Մուշեղ արք. Մարտիրոսյանը :

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբներին կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Դեյվիդ Վալադաոն ստորագրահավաք էին կազմակերպելՙ պահանջելով իրենց գործընկերներիցՙ աջակցել Սպիտակ տունը Անկարայի ժխտողական քարոզարշավի «կապիտուլյացումից» փրկելու ջանքերին: Այդ ժամանակ առանձին հաղորդագրությամբ նախագահ Օբամային էին դիմել նաեւ կոնգրեսականներ Փալոնն ու Շերմանը, որոնք հիասթափություն էին զգումՙ ականատեսը լինելով այն իրողության, որ Մ. Նահանգների նախագահ Կուլիջին հանձնված պատմական եւ մշակութային մի գանձ պահվում էր փակ դռների հետեւում:

Մամուլի ասուլիսի ավարտին ներկաները նամակ են ստորագրելՙ ուղղված Բարաք Օմաբային:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՁԱԽՈՂՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ, ԲԱՅՑ ՈՉ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԸ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԸ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական