Արցախից Դավիթ Մինասյանը նոր տեսանյութեր է հրապարակել, թե ինչպես են մարդիկ գիշերները հացի փռերի առջև հերթ կանգնում, որ մեկ-երկու հաց գնեն։ Հերթերը համարակալվում են, բայց հաց հասնում է մինչև 80 մարդու, մինչդեռ հերթագրվածների թիվն անցնում է մի քանի հարյուրը։