Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ

Օգոստոսի 22- ին, ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում սահմաններում   ադրբեջանական զինուժը Արցախի Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է   հրադադարը`  կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության բանակը։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։