Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ռուս խաղաղապահներն ուժի կիրառմամբ բացեցին խաղաղապահ զորախմբի արգելափակված մուտքը

Գիշերվանից արցախցի  ակտիվիստները շարունակում են  արգելափակել Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմաբազայի մուտքը։

Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ ռազմաբազայի մուտքն արգելափակված է։

Առավոտյան խաղաղապահները բացեցին մուտքը՝ ուժ գործադրելով։

Նշենք, որ ակտիվիստները պահանջում են Ռուսաստանից՝ բացել Լաչինի միջանցքը, որն արգելափակել է Ադրբեջանը։