Կիրակի, 26 Հուլիս, 2026

Դեռեւս Պուշկինի կենդանության օրոք տպագրված «Եվգենի Օնեգին»-ը վաճառվել է ռեկորդային գնով

Դեռեւս ռուս մեծանուն գրող Ալեքսանդր Պուշկինի կենդանության օրոք տպագրված չափածո վեպը՝ «Եվգենի Օնեգին»-ը, վաճառվել է 26 մլն ռուբլիով (ավելի քան 2 մլն 890 հազար դոլար)։ Այս մասին գրում է ռուսական «Интерфакс» լրատվական գործակալությունը։

Հնագույն տպագրության վեպի վաճառքը տեղի է ունեցել «Литфонд» աճուրդի տանը։ Աճուրդի տան տնօրենի խոսքով՝ նմանատիպ ռեկորդային վաճառք մեկ էլ 6 տարի առաջ է եղել, երբ աճուրդի էր հանվել գրող Վլադիմիր Խլեբնիկովի «Լադոմիր» գործը՝ հեղինակի ստորագրությամբ։ 

Նշենք, որ 1832-ին, երբ առաջին անգամ լույս է տեսել «Եվգենի Օնեգին»-ը՝ այն էլ ոչ թե գրքի տեսքով, այլ՝ պարբերաթերթում տպագրվելով, Պուշկինը՝ որպես հոնարար, 12 հազար ռուբլի է ստացել։

Ս․Վ․