Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դավիթ Տոնոյանը զգուշավոր է, բայց ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքը հանրայնացնելը մեծ հաշվով շոու եմ համարում. ռազմական փորձագետ

01/08/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

-Պարո՛ն Նահապետյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում այսօր ներկայացրած պարզաբանումները։ Դրանք բովանդակայի՞ն են, լույս սփռում են պատերազմական դրվագների վրա, թե ինչպես որոշ շրջանակներ արդեն որակում են՝ զուտ թատերական ներկայացում են։

-Ես սկզբունքորեն դեմ եմ, որ մինչև պատերազմ կամ պատերազմի ընթացքում տեղի ունեցածը հանրային դաշտում քննարկվի։ Լսել եմ Նիկոլ Փաշինյանի տված բացատրությունները, որոնք ոչ միայն մենք ենք լսել, այլ նաև մեր հակառակորդները, և կան հատուկ մասնագիտներ, որոնք բաց աղբյուրներրից կարողանում են տեղեկատվություն հավաքել, և այդ պատկերն իր մեջ նաև գաղտնիության բավականին էլեմենտներ է պարունակում։

Փաշինյանն ինքը զինվորական չի եղել, և կարծում եմ՝ իր խորհրդականների կարծիքը սկզբունքորեն կարող է հաշվի չառնել՝ ինչ կարելի է խոսել, ինչ՝ չի կարելի։ Իսկ ահա Դավիթ Տոնոյանն այս առումով ավելի զգուշավոր է, բայց, կրկնում եմ, ես սկզբունքորեն քննիչ հանձնաժողովի աշխատանքը հանրայնացնելը մեծ հաշվով շոու եմ համարում։ Ըստ իս՝ այդ հանձնաժողվի բուն նպատակը պետք է լինի պատերազմի պատճառների վերհանումը, որն էլ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության համար պետք է դառնա ապագայում տեսականորեն սպասվելիք նոր բախումների կամ պատերազմի համար որոշ վերաճշգրտումներ անելու հիմք։

-Պարո՛ն Նահապետյան, խորհրդարանական ընդդիմությունը կրկին ներկա չէ հանձնաժողովի աշխատանքներին։  Արդյոք սա ընդդիմադիր պատգամավորների համար կորսված հնարավորություն չէ։

-Ամեն դեպքում, եթե շոուն կա, և հարցադրումներ էլ կան, ճիշտ կլիներ՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին նաև ընդդիմությունը մասնակցեր, սակայն հրաժարվել է։ Ինչ-որ հարցադրումներ կարող էին հնչեցնել, որոնց մեջ որոշակի ենթատեքստ կարող էին դնել, որորվհետև այն, ինչ քննիչ հանձնաժողովում է ասվում, կիսատ-պռատ է։ Իսկ եթե այնտեղ ընդդիմություն լիներ, որը վաղօրոք խորհրդակցած կլիներ մասնագետների հետ (իսկ այդպիսի մասնագետներ կան), ապա հարցադրումները շատ ավելի ամբողջական կլինեին, և ամեն ասվածն ի գիտություն չէր ընդունվի։ Կլինեին հարցեր, որոնք մեծ հաշվով իշխանության համար այդքան էլ հաճելի չէին լինի։

Ինչ վերաբերում է կոնկրետ Դավիթ Տոնոյանին, ապա կարող եմ ասել, որ ի տարբերություն որոշ անձանց, նա մանիպուլյատոր չի։ Եթե բարդ հարցեր լինեն, ինքը կարող է հուզել, փորձել խուսանավել, ինչն էլ միանգամից կերևա։

-Պարո՛ն Նահապետյան, Դավիթ Տոնոյանն ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք կործանիչ, հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել։ Որքա՞ն առանցքային բացահայտում եք սա համարում։

-Նա այսպիսով վերահաստատում է Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանից հետո ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խոսքերը։ Վերջինս նույնպես շեշտել էր ՀՕՊ-ի վերաբերյալ ոչ բավարար, նույնիսկ անբավարար վիճակի մասին։ Այսինքն՝ կարելի է ասել, որ Դավիթ Տոնոյանն ուղղակիորեն վերահաստատում է Օնիկ Գասպարյանի հայտարարությունը։

– Դավիթ Տոնոյանը նաև հաստատեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի մեկ այլ հայտարարություն, որ Անվտանգության խորհրդում զեկուցվել է՝ Զինված ուժերը պատրաստ չեն դիմակայել հակառակորդի ագրեսիային, և պատերազմը պետք է կանգնեցնել քաղաքական միջոցներով։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, ՀՀ քաղաքական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ականջալուր չի եղել զինվորականների այս հորդորներին։

-Դուք ճիշտ հարց եք տալիս, բայց հարցի հասցեատերը, կարծում եմ, ես չեմ։ Երբ ճիշտ ժամանակներ գան, և ճիշտ քննիչ հանձնաժողով լինի՝ փակ աշխատանքային ձևաչափով, այդ ժամանակ էլ թող Նիկոլ Փաշինյանը պատասխանի այդ հարցին։

Հենց այն հարցերն են անկյունաքարային, թե ինչու 44-օրյա պատերազմը կանխելու համար քաղաքական բավարար միջոցներ ձեռք չեն առնվել։ ՀՀ իշխանությունները պատերազմի  մասին շատ ավելի վաղուց են իմացել, ռուսական կողմը նրանց զգուշացրել է վերահաս վտագի մասին, 2020 թվականի սեպտեմբերի 2-ին ռուսական կողմը հրամանատարաշտաբային զորվարժությունների փաթեթ է ուղարկել Հայաստան, բայց ոչ մի զորավարժություն էլ չի արվել։ Ինչո՞ւ չի արվել։ Կամ եթե իրենք վաղօրոք իմացել են, իրազեկված են եղել մոտալուտ պատերազմի մասին, հարց է առաջանում՝ եթե երկիրը պատերազմի շեմին է կանգնած, ի՞նչ գործ ունի պաշտպանության նախարարը՝ այլ երկրում միջոցառման մասնակցելու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) նորից կկալանավորվի

Հաջորդ գրառումը

Թուրքիայի հնարավոր մասնակցությունը պատերազմին, չէինք հաշվարկել. Դավիթ Տոնոյան

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
Քաղաքականություն

Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Փաշինյանին

08/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ. Աղվան Վարդանյան

07/05/2025
Քաղաքականություն

Սա պարզապես ներքաղաքական խնդիրները որոշ արտաքին գործոնների միջոցով լուծելու փորձ է. Զախարովա

06/05/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիայի հնարավոր մասնակցությունը պատերազմին, չէինք հաշվարկել. Դավիթ Տոնոյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական