Բուդապեշտում վերջնագիծը հատեց շախմատի «Մեծ հույսեր» մրցաշարը: Ավարտականՙ 10-րդ տուրում ոչ-ոքի խաղալով Կայդեն Տրոֆիի հետ, 13-ամյա Սամուել Սեւյանը 3 միավորով 6 մասնակիցների մեջ զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Աղյուսակը եզրափակած հունգարացի գրոսմայստեր Զոլթան Վարգան եւս վաստակեց 3 միավոր: Հաղթող դարձավ գրոսմայստեր Չաբա Հորվաթը, որը վաստակեց 7,5 միավոր: