Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՔԱՌԱՍՈՒՆ ՕՐԸ» ՎԷՊԻ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ 80-ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

28/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վիեննա, 27.11.2013

Երեքշաբթի, 26 նոյեմբերին, Աւստրիոյ ORF Ռադիո-հեռուստատեսութեան մշակութային տան սրահում տեղի ունեցաւ Աւստրիայում Հայաստանի դեսպանութեան, Երեւանի Ցեղասպանութեան թանգարանի եւ Աւստրիոյ Հայ առաքելական եկեղեցական համայնքի համատեղ կազմակերպած, աւստրիացի գրող, հայ Ժողովրդի բարեկամ` Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի առաջին հրատարակման 80-ամեակին նուիրուած հանդիսաւոր միջոցառումը, որին իրենց համագործակցութիւնն էին բերել նաեւ Աւստրիոյ Ռադիո-հեռուստատեսութեան (ORF) Ռադիո-մշակութային տունը, Աւստրիոյ Ազգային գրադարանը, Աւստրիոյ Գրականութեան ընկերակցութիւնը եւ «Ֆրանց Վերֆել» յանձնախումբը:

Օրուայ ծրագիրը` «40 օրը, 100 տարի, Ֆրանց Վերֆել, գրականութիւնը որպէս պատմութեան հայելի» վերնագրով վարում էր` Աւստրիոյ Ռադիո-հեռուստատեսութեան Ճ1-ի երաժտական հաղորդումների գլխաւոր խմբագիր` դր. Իրինէ Սուչին:

Երեկոն մեկնարկեց Գրաց քաղաքից ժամանած Լարային քառեակը, (Մ. Բխիեան, Մ. Զախարով, Գ. Միրզոյեան, Յ. Փափ) կոմիտասեան ստեղծագործութիւններով, որից յետոյ Բացման խօսքով հանդէս եկան` ՀՀ դեսպան Դր. Արման Կիրակոսեանը եւ Աւստրիոյ կրթութեան, արուեստի եւ մշակոյթի նախարարութեան մշակութային բաժնի ղեկավար Օլիվէր Հէնհափըլ: Ապա ողջոյնի պատգամներով ելոյթ ունեցան Հայրապետական պատուիրակ Տիրան վարդ. Պետրոսեանը, Վիեննայի Մխիթարեան միաբանութեան աբբահայր Պողոս վարդ. Քոջանեանը, Գերմանիայում գործունէութիւն ծաւալող «Յոհաննէս Լեփսիուս» եւ «Արմին թէօ Վեգնէր» ընկերակցութեանց վարչական անդամ, լրագրող Համօ Պետրոսեանը, Աւստրիոյ Գրականութիւն ընկերակցութեան եւ Ֆրանց Վերֆել յանձնախմբի նախագահուհի պրոֆ. Մարիանէ Գրուբերը:

Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դէմոյեանն իր ողջոյնի խօսքից յետոյ, ցոլապատկերների շարանով ներկաներին տեղեկացրեց Մուսա լեռան դիւցազնամարտի վերաբերեալ թանգարանի հաւաքածոներից յայտնաբերուած նոր տեսողական տւեալների մասին:

«Վերֆել, պատմութիւնը` բառացի ընկալմամբ» վերլուծականով, որպէս օրուայ գլխաւոր բանախօս ելոյթ ունեցաւ պրոֆ. Դր. Ռուդիգէր Գոըրները:

Առաջին բաժնի աւարտին, նախքան ընդմիջումը Լարային քառեակը մի անգամ եւս ելոյթ ունեցաւ կոմիտասեան ստեղծագործութիւնների կատարմամբ:

Ընդմիջման ընթացքին ներկաները հնարաւորութիւն ունեցան անձամբ տեսնելու Աւստրիայի Ազգային գրադարանի սեփականութիւն` Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վէպի ցուցադրուած բնօրինակ ձեռագիրը:

Հանդիսութեան երկրորդ բաժինը մեկնարկեցին Հերբերտ Մաուրէրը, վէպի հատուածների ընթերցանութեամբ եւ Քրիստեան Մաուրէրը (երեւի շատերի համար նորութիւն-անակնկալ) Ֆրանց Վերֆելի երաժշտական ստեղծագործութիւնների` վենետիկեան հանպատրաստի մեղեդիների կատարմամբ:

Ազգային գրադարանի ձեռագրերի հաւաքածու բաժնի տնօրէն դր. Անդրեաս Ֆինգըրնագըլը հանդէս եկաւ ձեռագրի վերաբերեալ հետաքրքրական եւ մանրամասն տեղեկութիւններով: Որից յետոյ, դր. Իրինէ Սուչիի ղեկավարութեամբ «Մուսա Լեռան 40 օրը եւ Ցեղասպանութեան 100 տարին» վերնագրով զրոյցին մասնակցեցին պրոֆ. Մ. Գրուբերը, դր. Ա. Օհանջանեանը, պրոֆ. դր. Ռուդիգէր Գօըրները, դր. Անդրեաս Ֆինգըրնագըլը եւ Հ. Մաուրէրը:

Ապա ՀՀ դեսպանորդ դր. Աշոտ Ալեքսանեանի խնդրանքով, դր. Արման Կիրակոսեանը մի խումբ անհատների, առ ի գնահատանք նրանց Հայաստան-Աւստրիա կապերի ամրապնդման վաստակի, յանձնեց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի Ֆրանց Վերֆել յուշամեդալը:

Հանդիսաւոր միջոցառման աւարտին ելոյթ ունեցաւ տաղանդաշատ դաշնակահարուհի Նարէ Արղամանեանը Կոմիտասի, Խաչատրեանի եւ Շթրաուսի ստեղծագործութիւններով:

Նկար 1. Վերֆելի վէպի բնօրինակը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՆ ՄԱՐԴ ՄԻ ՔԻՉ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ

Հաջորդ գրառումը

ՄԱՔՍԻՄ ՎԵՆԳԵՐՈՎ. «ԲԱԽՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԳՏՆՎԵԼ ԱՅՆ ԵՐԿՐՈՒՄ, ՈՐՆ ՈՒՆԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ»

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՔՍԻՄ ՎԵՆԳԵՐՈՎ. «ԲԱԽՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԳՏՆՎԵԼ ԱՅՆ ԵՐԿՐՈՒՄ, ՈՐՆ ՈՒՆԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական