Բերձորի միջանցքը բացելու պահանջով արցախցի փոքրիկները, որ տարբեր պատճառներով՝ տեղահանում, շրջափակում, պատերազմ, Հայաստանում են բնակվում, մասնակցում են բողոքի ակցիային։ Նրանց են միացել քաղաքական, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, հոգևորականներ։
Բողոքի ակցիայի մասնակիցները կանգ առան ՄԱԿ-ի գրասենյակի առաջ՝ Արցախն ապաշրջափակելու պահանջ-կոչերով։