Իրանը նախատեսում է Հայաստանի և Վրաստանի միջոցով միանալ ռուսական էլեկտրացանցին, ինչպես նաև Ադրբեջանի միջոցով էլեկտրաէներգիա փոխանակել Ռուսաստանի հետ. հաղորդում է Mehr գործակալությունը։
Թեհրանն ու Մոսկվան շուտով կսկսեն էլեկտրաէներգիայի փոխանակումը Բաքվի տարածքով։ Հետագայում այդ կապը կլինի Հայաստանի և Վրաստանի միջոցով. հայտնել էԻրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը։
«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման համար մենք ընտրեցինք Ադրբեջանը և Հայաստան-Վրաստան երթուղիները։ Մենք գտնվում ենք վերջնական համակարգման և իրականացման փուլում։ Իրանը ձգտում է էլեկտրաէներգիա փոխանակել որոշ հարևանների հետ՝ առանց վճարի», – ասել է Մեհրաբիանը։