Ամեն օր Եվրոպական Միության դիտորդները Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում մոտ 3800 կմ պարեկություն են իրականացնում։
Այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ առաքելության թվիթերյան էջը։
«Որպես ԵՄ քաղաքացիական անզեն առաքելություն՝ մեր մանդատն է զեկուցել անվտանգության իրավիճակի մասին և միջադեպերից հետո հավաքել ստուգված տեղեկատվություն: Ինչպես, օրինակ, այս ուրբաթ՝ Երասխում»,- ասված է հաղորդագրության մեջ։