Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղամոլներին պետական մի շարք օղակներում աշխատանքի չեն վերցնի

14/07/2023
- 14 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Անհնար կդառնա նաեւ այլոց՝ ուրիշի բանկային քարտերից խաղադրույք կատարելը

Իշխանությունը շարունակում է սահմանափակումներ մշակել ինտերնետային շահումով խաղերի, առցանց խաղատների ու ինտերնետային այլ տեսակի խաղադրույքների համար: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Հասմիկ Հակոբյանն են օրենսդրական փաթեթ շրջանառել: ՔՊ-ականներն առաջարկում են լրամշակել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքը: Խորհրդարանը նախագիծն, ըստ երեւույթին, կքննարկի սեպտեմբերին մեկնարկող նստաշրջանին: Եթե պատգամավորները հավանության տան փոփոխություններին, ապա ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի, առցանց խաղատների սիրահարները խաղադրույքներ կատարել կկարողնան միայն իրենց բանկային քարտով:
«Ազգ»-ի հետ զրույցում օրենքի համահեղինակ Պապոյանն ասում է. մեր օրերում խաղամոլության տարածումը շարունակվում է, եւ խաղամոլությամբ տարված մարդիկ անընդհատ ինչ-որ նոր եղանակներ են փնտրում խաղալու համար:  «Խաղացողներին օրենքն այժմ հնարավորություն է տալիս խաղային հաշվին կցել այլ բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվ եւ դրա միջոցով օգտագործել, խաղադրույքներ կատարել ոչ միայն իրենց պատկանող միջոցներից, այլեւ ցանկացած այլ անձի պատկանող հաշիվների միջոցով, այդ թվում՝ ընտանիքի անդամի կամ երրորդ անձի միջոցով:  Առաջարկվող փոփոխություններով՝ յուրաքանչյուր ոք խաղադրույք կկարողանա կատարել միայն իր խաղային հաշվից եւ իրեն պատկանող հաշվի միջոցներից»,- ասում է պատգամավորը:

Նրա տեղեկություններով՝ մասնավոր հատվածում՝ խաղամոլ աշխատակիցներին գործատուներն աշխատանքից ազատում են: Համոզված է՝ նույնկերպ նաեւ պետությունը պետք է վարվի:  «Անվտանգային ու պաշտպանական օղակներում պետք է բացառել խաղամոլ աշխատակից ունենալ: Խոսքը, մասնավորապես, պաշտպանության նախարարության ստորաբաժանումների (հատկապես զինվորական կոչում ունեցողների), Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության եւ նմանաբնույթ այլ կառույցների աշխատակիցների մասին է: Խաղամոլությունը պետք է բավարար հիմք լինի՝ մարդկանց հետ աշխատանքային պայմանագրերը խզելու համար:  Բայց մինչեւ դրան հասնելը, անհրաժեշտ է խաղային եւ բանկային քարտային հաշիվները նույնականացնելու հնարավորություն ունենալ:  Նախագծով առաջարկվող կարգավորումները կլուծեն հենց այդ խնդիրը»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը համակարծիք է իշխանական պատգամավորի հետ՝ շահումով խաղերը մեր հասարակության քաղցկեղն են: Ընդդիմադիրը սակայն խաղամոլության դեմ պայքարի մեթոդներն ու գործիքակազմը թերի եւ ոչ թիրախային է որակում:

«Ազգ»-ի հետ զրույցում Խաչատրյանը հիշեցնում է՝ իշխանությունը ստանձնելու ժամանակ Փաշինյանն ու թիմակիցները ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներին երջանկություն էին խոստանում, այնինչ՝ խաղամոլ հասարակությունը երջանիկ լինել չի կարող: Ըստ պատգամավորի, Հայաստանում առցանց շահումով խաղերով, մեծամասամբ, տարված են նրանք, որ այդ եղանակով փորձում են ինչ-ինչ կարիքներ հոգալ: «Իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե խաղամոլները երբեմն անգամ  տատիկ-պապիկների կենսաթոշակներն են գրպանում, խաղադրույք կատարում: Այո, ես նույնպես դա չեմ բացառում: Բայց պետք է խստացնել դաշտն ու ավելի լուրջ քայլեր անել, սահմանափակումներ մտցնել:

Միայն «կողքի» քարտն արգելելով, այսինքն՝ թույլ չտալով, որ մարդը բացի իրենը՝ նաեւ ուրիշի քարտով խաղադրույք կատարելու հնարավորություն ունենա, հարցը չի լուծվի:  Ի վերջո, անձը, վերցնելով մեկ ուրիշի քարտը, գումարը կարող է կանխիկացնել, ապա այն մուտք անել իր քարտին ու խաղադրույք կատարել: Կեսկատակով ասած՝ թղթաբանությունը շատանում է, մնացածը՝ նույնը մնում»,- ՔՊ-ական գործընկերոջը հակադրվում է «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Ըստ Պետեկամուտների կոմիտեի եւ Ֆինանսների նախարարության՝ Հայաստանում վերջին 2 տարվա ընթացքում խաղադրույքների ծավալը կրկնակի աճել է: Եթե աշխարհում ընդհանուր խաղադրույքների աճը կազմել է 20-30 տոկոս, ապա մեր երկրում այդ ցուցանիշն կրկանկի բարձր է:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Քանի՞ գրոշի արժեք ուներ

Հաջորդ գրառումը

«Անհաջող պետական հեղաշրջման փորձը Ռուսաստանում» ամերիկյան հայելու արտացոլմամբ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

«Անհաջող պետական հեղաշրջման փորձը Ռուսաստանում» ամերիկյան հայելու արտացոլմամբ

Լրահոս

Ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 կուսակցությունների դիմումները ՍԴ-ը կքննի հունիսի 26-ին

22/06/2026

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք...

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026

21 հունիս 2026թ. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է...

Իրանական պատվիրակությունը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, լքել է հանդիպման վայրը

21/06/2026

Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը լքել է հանդիպման վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական...

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական