Շախմատի աշխարհի թիմային առաջնության վերջին 3 տուրերում Հայաստանի հավաքականը շատ անհաջող խաղաց` վաստակելով ընդամենը 1 միավոր: Մեր թիմի կազմում հատկապես թույլ խաղաց Սերգեյ Մովսիսյանը` վաստակելով ընդամենը կես միավոր: Ուստի 7-րդ տուրում, թուրքերի հետ մրցախաղում, նրան փոխարինել էր Տիգրան Պետրոսյանը:
Թուրքիայի հավաքականն աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու իրավունք էր ստացել որպես մրցաշարի կազմակերպիչ: 6 մրցախաղերում թուրքերն ընդամենը 2 միավոր էին վաստակել` հաղթելով մրցաշարի բացահայտ հետնապահ եգիպտացիներին: Ուստի սպասվում էր, որ մերոնք կհաղթեն: ՀՀ հավաքականը մրցախաղը շահեց 3-1 հաշվով: Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը հաղթեցին համապատասխանաբար Ալեքսանդր Իպատովին եւ Մուստաֆա Յիլմազին: Հակոբյան-Դրագան Սոլակ, Պետրոսյան-Էմրե Կան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
7-րդ տուրից հետո մեր շախմատիստները պաշտոնապես վայր դրեցին աշխարհի չեմպիոնի լիազորությունները: Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ ՀՀ հավաքականը 8 միավորով 5-րդ տեղում է: Այսօր մեր շախմատիստները կմրցեն հոլանդացիների հետ, իսկ վաղը վերջին մրցախաղը կանցկացնեն ուկրաինացիների հետ:
12 միավորով առաջատարն Ուկրաինայի հավաքականն է, որը 2,5-1,5 հաշվով հաղթեց եգիպտացիներին: 11 միավոր ունեն ռուսները` 3,5-0,5 հաշվով պարտության մատնելով հոլանդացիներին: 10 միավոր վաստակեց Չինաստանի հավաքականը, որը հաղթեց ադրբեջանցիներին` 3-1: ԱՄՆ-ի հավաքականը 3-1 հաշվով հաղթե