Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանը Հայաստանին է վերագրում գոյություն չունեցող հանքավայրեր. Փաշինյան

«Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ  վերահաստատվում ու էլ ավելի է ամրապնդվում  Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի համար։ Ադբեջանի բնապահպանական ակտիվությունը  այնուամենայիվ շարունակվում է, ու հիմա էլ այդ երկիրը փորձում է  Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով։

Սրա համար Ադրբեջանը Հայաստանին փորձում է  վերագրել հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք ուրիշ բանի մասին են, հիշատակում կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն»,- ասաց նա։

Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը, Լաչինի միջանցքը չի բացում։

«Այս առումով չափազանց կարևոր է միջազգային մեխանիզմների շրջանակներում Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսությունը  ԼՂ հայերի անվտանգության ու իրավունքների ապահովման նպատակով»,- ասաց Փաշինյանը։