Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Հուլիսի 15-ին Բրյուսելում կհանդիպեն Փաշինյանը, Միշելն ու Ալիևը

Նիկոլ Փաշինյան–Շառլ Միշել–Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում.Կառավարության այսօրվա նիստին հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

«Ես արդեն հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ` հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,– ասաց Փաշինյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, եռակողմ հանդիպումը նախատեսված էր հուլիսի 21-ին, սակայն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ հանդիպումը կկայանա ավելի վաղ։