Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ԱԺ-ը արտահերթ նիստ է հրավիրել. ուղիղ

Ազգային ժողովը հուլիսի 13-ին հերթական արտահերթ նստաշրջանն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 4 հարց, որոնցից երկուսն անցնելու են առաջինից երկրորդ ընթերցում։

Հարցերից մեկը վերաբերում է կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելուն։ Այս նախագծով վարչապետն իրավասու է ձեւավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով։

Օրակարգում է նաեւ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը: Առաջարկվում է, որ քաղաքացիական հրազեն կրելու համար հատուկ լիազոր մարմնին պետք է քննություն հանձնել։

Մյուս երկու հարցերն են՝

– «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին,

–  «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: