Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարոն Փաշինյան, ձեր անունից Արգիշտի Քյարամյանը խոշտանգել է ինձ

12/07/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը «Հրապարակ»-ին է փոխանցել է իր բաց նամակը.

Նամակի բովանդակությունը Azg.am-ը ներկայացնում է ստորև.

Պարոն Փաշինյան, Սահմանադրության օրվա առթիվ Ձեր ուղերձում, ի թիվս այլոց, նշել եք, որ այլևս ՀՀ-ում անմեղ մարդիկ չեն ձերբակալվում, չեն կալանավորվում և չեն դատապարտվում։ Եթե դա այդպես է, ապա՝

-Ինչո՞ւ եմ ես քաղաքական հայացքների համար, առանց որևիցե հիմքի, ընդամենը մեկ հոգու, որևիցե փաստով չհիմնավորված ցուցմունքով կալանքի տակ։

– Ինչո՞ւ է ինձանից ցանկալի ցուցմունք կորզելու համար Արգիշտի Քյարամյանը կալանավորել իմ որդուն, կնոջս, փաստաբանիս, հետախուզում է հայտարարել հարսիս և սպառնում է խոշտանգել կամ սպանել նրանց։

-Ինչո՞ւ է քննչական կոմիտեն առանց դատարանի որոշման, գիշերով, գաղտագողի խուզարկում մեր գրասենյակը, իսկ այնուհետ կնքում այն՝ փաստացի դադարեցնելով կուսակցության գործունեությունը, սա էլ այն դեպքում երբ կուսակցության գործունեությունը կարող է դադարեցնել միայն ՍԴ-ն։

-Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն դռները ջարդելով խուզարկում եղբորս, հարևանիս, կնոջս բնակարանները և վերջում դրանք կնքելով փաստացի զրկում է սեփականատերերին դրանցից օգտվելու սահմանադրական իրավունքից։

-Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն, առանց դատարանի թույլտվությա,ն առգրավում ընտանիքիս ավտոմեքենաները, տան ամբողջ գումարը, ոսկեղենը՝ թողնելով ընտանիքս առանց ապրուստի միջոցի։

Պրն Փաշինյան, այդ ինչպե՞ս է լինում, որ որդիս Քննչական կոմիտեի հետախուզման արդյունքում Վրաստանում ձերբակալվում է մայիսի 27-ին, իսկ նրա նկատմամբ պաշտոնական հետախուզումը հայտարարվում է միայն հունիսի 8-ին։

Հարցումների պատասխաններն առկա են։

-Եթե ՀՀ ում այլևս չեն խոշտանգում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ չորս օր խոշտանգվել եմ ես Արգիշտի Քյարամյանի, ՔԿ Երևան քաղաքի վարչության պետ Ազատ Գևորգյանի և ՔԿ այլ աշխատակիցների կողմից։

Ի դեպ, ինձ խոշտանգելուց  երկուսն էլ հայտարարում էին, որ կատարում են Ձեր ցուցումը և ձեզանից ստացել են ընդհուպ սպանության մանդատ, ընդ որում առանց սահմանափակման։ Պրն Փաշինյան, որտե՞ղ եք տեսել  ժողովրդական երկիր, որտեղ Քննչական կոմիտեի նախագահը և ՔԿ Երևան քաղաքի վարչության պետը, երկրի ղեկավարի անունից խոշտանգեն մի ամբողջ կուսակցության խորհրդի անդամների և համակիրներին, հարվածեն էլեկտրաշոկերով, փորձեն դուրս շպրտեն պատուհանից, սպառնան նռնակ նետել նրանց ընտանիքների վրա և ֆիզիկապես ոչնչացնեն նրանց։ Որտե՞ղ եք տեսել ժողովրդավարական երկիր, երբ ընդամենը ՔԿ նախագահ հանդիսացող անձը կալանավորի մոտ հայտարարում է, որ երկրի տերը ինքն է և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում Գլխավոր Դատախազի, ԱԱԾ պետի և Ոստիկանապետի հասցեին սպառնալով, որ նրանք, եթե իր ասածը չանեն, ապա կհեռացնի աշխատանքից ու կոչնչացնի։

Ի դեպ Արգիշտի Քյարամյանի, Ազատ Գևորգյանի և ՔԿ այլ աշխատակիցների կողմից անմարդկային կերպով խոշտանգվել են Արման Մկրտումյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Հայկ Խաչատրյանը, Անդրանիկ Անադալյանը, ես և կուսակցության ևս 10-15 անդամներ և այդ բոլորը Երևան քաղաքի Քննչական վարչությունում, անձամբ ՔԿ նախագահի կողմից և ըստ նրա՝ Ձեր անունից։ Գտնում եմ, որ Արգիշտի Քյարամյանի զրպարտության իրական լինելը պարզելու համար պետք է վերը նշված անձանց հաղորդումներին և իմ ներկայացրածին տրվի օբյեկտիվ գնահատական, արդար քննության արդյունքում։

Պետք է ՔԿ ում մեր վերաբերյալ գործերը տեղափոխվեն այլ քննչական վարույթ, պարզելու համար մեղադրանքները շինծու են, թե ոչ։ Իսկ ամենակարևորը՝ Արգիշտ Քյարամյանի կողմից խոշտանգված անձի գործը չի կարող քննել վերջինիս ղեկավարած հիմնարկը։ Պրն Փաշինյան, եթե չապահովվի վերը նշվածը, օբյեկտիվ չքննվի այս գործերը, ապա մինիմում 15 հոգի վստահ է լինելու, որ իրենց քաղաքական հայացքների համար խոշտանգվել են Ձեր ցուցումով, նրանց ընտանիքներին փորձել են սպանել, իսկ երեխաներին բռնաբարել Ձեր ցուցումով։

Այդպիսի զարգացումը կնշանակի Ձեր հայտարարած ժողովրդավարական բաստիոնի անկումը և երկրում տոտալ բռնատիրական համակարգի ստեղծումը։

Պրն Փաշինյան, դուք ինքներդ անմեղ դատապարտվել եք, կալանքի ժամանակ խոշտանգվել եք, ով-ով՝ դուք պետք է հասկանաք, թե դա ինչ կործանարար ճանապարհ է երկրի համար։ Հուսամ՝ կհասնենք մեր գործի արդարացի քննությանը Ձեր հայտարարած ժողովրդավարական երկրում։

Հ.Գ. Վստահ եմ, որ ստահակների խումբը կրկին փորձելու է խոշտանգել ինձ, իմ ընտանիքի անդամներին  և մտերիմներին, ուղղակի ինձ հետաքրքիր է, թե դա կրկին անելու են երկրի ղեկավարի անունի՞ց, դատախազությա՞ն, ԱԱԾ-ի դատարանների լուռ օժանդակությամբ, թե՞ Արգիշտի Քյարամյանը կվերահաստատի, որ երկրի տերը իրականում ինքն է և ինքն է որոշում՝ ում սպանել և ում թողնել, որ ապրի։

Աստված պահապան հայ ժողովրդին։

 «Հանրային ձայն» կուսակցության նախագահ՝ Արտակ Գալստյան

  07.07.2023 թ   Նուբարաշեն ՔԿՀ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է ՝ քննությունից խուսափելու պատճառով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով

Հաջորդ գրառումը

Իսրայելը շահագրգռված է «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ. այդ երկրի պաշտպանության նախարարը կայցելի Բաքու

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ

13/05/2025
Հաջորդ գրառումը

Իսրայելը շահագրգռված է «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ. այդ երկրի պաշտպանության նախարարը կայցելի Բաքու

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Շահրամանյանի հրամանագիրն այս պահին սիմվոլիկ բնույթ է կրում, սակայն ապագայում կարող է հիմք հանդիսանալ արցախահայության վերադարձի համար. Համբարյան

14/05/2025

Քանի դեռ ՀՀ իշխանությունը գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարների ձեռքում, Արցախը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին նոր հրամանագիրը  ընդամենը սիմվոլիկ...

ԿարդալDetails

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական