Փարիզի ՀԲԸՄ-ի «Ալեք Մանուկյան» կենտրոնում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել հայտնի մտավորական եւ վերլուծաբան Երվանդ Ազատյանի խմբագրական էսսեների ֆրանսերեն հավաքածուի շնորհանդեսը:
«Հայկական հեռանկարներ» (Perspectives Armeniennes) խորագրով հատորը (330 էջ) պարունակում է 100 էսսեներ, որոնք անգլերեն բնագրով լույս են տեսել Ուոթերթաունում հրատարակվող «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» եւ Մոնրեալի «Ապագայ» շաբաթաթերթերում: Հոդվածները ֆրանսերենից է թարգմանել «Ապագայ» թերթի ֆրանսերեն բաժնի խմբագիր Նիկոլ Փափազյանը: Գրքի մեկենասներն են Փարիզի «Չոպանյան» ինստիտուտը եւ Թեքեյան մշակութային միությունը:
Շնորհանդեսի բացման խոսքը կատարել է «Չոպանյան» ինստիտուտի հիմնադիր եւ տնօրեն Վարուժան Սիրապյանը: Այնուհետեւ խմբագրականներ գրելու իր սկզբունքներին եւ մոտեցումներին է անդրադարձել էսսեների հեղինակըՙ Երվանդ Ազատյանը, ով շնորհակալություն է հայտնել ֆրանսերենով իր գրքի հրատարակմանը նպաստած անձնավորություններին: Ռեժիսոր եւ դերասան Ժիրայր Փափազյանը հատվածներ է կարդացել էսսեներից:
Վերջում Ազատյանը ստորագրել է իր գրքի օրինակները: