Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 26 միլիոն դոլար կհատկացնի Հրազդանի ՋԷԿ-ում նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման նպատակով: Վարկային պայմանագիրը կնքվել է H Energy Solutions (Տաշիր ընկերությունների խումբ) հետ:Էներգաբլոկի նախատեսվող հզորությունը 50 ՄՎտ է: Նախատեսվում է տարեկան արտադրել մինչեւ 400 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա: Շինարարական աշխատանքները կատարվելու են միջազգային որակին համապատասխան: Այն հնարավորություն կտա լուծելու բնապահպանական բազմաթիվ խնդիրներ: Արտադրված էլեկտրաէներգիան կօգտագործվի ինչպես Հայաստանում,այնպես էլ կարող է արտահանվել:
Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել շատ կարճ ժամկետում՝ 2024 թվականի ընթացքում:Հայաստանի Էներգետիկ անվտանգության տեսակետից կարեւոր ծրագիր է:
Հարկ է նշել,որ 2022 թվականի օգոստոսին Բանկի կողմից պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆինանսավորելու ենթակառուցվածքների արդիականացումը եւ հաշվառքի սարքերի արտադրությունը: Այդ նպատակների համար ԵԱԶԲ-ն լրացուցիչ հատկացնում է 30 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի շրջանակներում իրականացվում է Երեւ անի տարածքում էլեկտրաէներգիայի սպառման հաշվառման սարքերի արտադրության ընդլայնում:
2022-2026 թվականների ԵԱԶԲ-ն լուրջ ուշադրություն է դարձնում փոքր տնտեսություն ունեցող երկրներին: 2009 թվականից Հայաստանի բանկի անդամակցության ընթացքում իրականացվել է 24 ծրագիր՝ մոտ 508 միլիոն դոլարով, որոնցից 6-ը՝ 126 միլիոն դոլարով, 2022 թվականին: Իսկ 2023 թ.ին՝ գյուղատնտեսության, էներգետիկայի եւ ֆինանսական հատվածի ոլորտներում:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ