Ադրբեջանում շարունակվում է դատական ֆարսը մայիսին Հայաստանի տարածքից առևանգված զինծառայողներ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի նկատմամբ։
Ադրբեջանական haqqin.az-ը հայտնում է,որ հուլիսի 5-ին դատավոր Ֆահմին Գումբատովի նախագահությամբ իրականացվող դատական նիստում ընթերցվել են Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի թերթիկների տվյալները, հայտարարվել են նրանց իրավունքներն ու պարտականությունները, նրանց տրամադրվել են փաստաբաններ և թարգմանիչներ։
«Դատախազ Օրհան Ռուստամովը հրապարակել է մեղադրական ակտը։ Գործով տուժածներ են ճանաչվել Էլթուն Սյարքյառլին, Ռզա Ալլահվերդիեւը, Ասիֆ Բաբաշևը եւ Իբրահիմ Շիխլարովը։ Ներկայում դատավարությունը շարունակվում է»,- նշում է աղբյուրը։