Ամերիկյան Glamour ամսագիրը հրապարակել է 2013-ի մոլորակի 100 ամենասեքսուալ տղամարդկանց ցանկը: Այդ ցանկում ընդգրկված են 3 մարզիկներ: Թենիսիստների դասակարգման ցուցակի առաջատար Ռաֆայել Նադալը 18-րդ տեղն է զբաղեցնում: «Մանչեսթր Յունայթեդի» եւ «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը ցուցակում 21-րդն է, իսկ բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը հանգրվանել է 91-րդ հորիզոնականում: Իսկ ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակը գլխավորում է անգլիացի դերասան Հենրի Կավիլը: