Չորեքշաբթի, Հունիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

World Soccer-Ի ԴԱՓՆԵԿԻՐԸ ՔՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒՆ Է

14/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013

Մխիթարյանի օգտին մեկ ձայն է տրվել

1997-ից World Soccer հեղինակավոր պարբերականը որոշում է իր վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Մրցաշրջան-2013-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն: Հարցման արդյունքներով նա վաստակել է 1075 միավոր եւ առաջ անցել Լիոնել Մեսիից (926): Լավագույն եռյակը եզրափակել է Մյունխենի «Բավարիայի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ֆրանկ Ռիբերին (870 միավոր): Հիշեցնենք, որ նշված եռյակը հավակնում է նաեւ ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակին, որի դափնեկիրը հայտնի կդառնա 2014-ի հունվարի 13-ին Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

Ռոնալդուն 2-րդ անգամ է ճանաչվում World Soccer-ի դափնեկիր: Առաջին անգամ նա հաղթող էր դարձել 2008-ին:

Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ)ՙ 658 միավոր, Արիեն Ռոբենը («Բավարիա»)ՙ 324, Նեյմարը («Բարսելոն»)ՙ 286, Ֆիլիպ Լամը («Բավարիա»)ՙ 255, Ռոբին վան Պերսին («Մանչեսթր Յունայթեդ»)ՙ 251, Ռոբերտ Լեւանդովսկին («Բորուսիա»)ՙ 250 եւ Գարեթ Բեյլը («Ռեալ»)ՙ 187:

Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վաստակել է 1 միավոր: Մխիթարյանի օգտին քվեարկել է Sports.ru-ի թղթակից Իվան Կալաշնիկովը: Նրա տարբերակում Մխիթարյանը եզրափակում է լավագույն տասնյակը:

World Soccer-ի առաջին դափնեկիրը բրազիլացի Ռոնալդոն է, որը 2002-ին 2-րդ անգամ հաղթող ճանաչվեց մրցույթում: Յուրօրինակ ռեկորդակիրը Լիոնել Մեսին է, որը 3 անգամ է լավագույնը ճանաչվել (2009, 2011, 2012-ին): 2 անգամ մրցանակը ստացել է բրազիլացի Ռոնալդինյոն (2004, 2005-ին):

Մեկական անգամ World Soccer-ի դափնեկիրներ են դարձել Զինեդին Զիդանը (1998-ին), Ռիվալդոն (1999), Լուիշ Ֆիգուն (2000), Մայքլ Օուենը (2001), Պավել Նեդվեդը (2003), Ֆաբիո Կանավարոն (2006), Կական (2007) եւ Խավին (2010):

Նշենք, որ նախորդ 16 մրցույթներում ընդամենը 2 անգամ է պատահել, որ World Soccer-ի դափնեկիրը չի ստացել նաեւ «Ոսկե գնդակը»: 2004-ին «Ոսկե գնդակը» հանձնվել էր Անդրեյ Շեւչենկոյին, իսկ World Soccer-ի ընտրյալը Ռոնալդինյոն էր: 2010-ին էլ World Soccer-ը նախապատվությունը տվել էր Խավիին, մինչդեռ «Ոսկե գնդակի» մրցույթում լավագույնն էր ճանաչվել Լիոնել Մեսին, որը վերջին 4 տարիների աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է:

World Soccer-ի վարկածով տարվա լավագույն մարզիչը Յուպ Հայնկեսն է («Բավարիա»), որը վաստակել է 86 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրել է Դորտմունդի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպըՙ 15 միավոր: 3-րդ տեղում Դիեգո Սիմեոնեն է («Ատլետիկո»)ՙ 5:

Աշխարհի լավագույն թիմ է ճանաչվել Մյունխենի «Բավարիան»ՙ 118 միավոր: 1-ական միավոր են վաստակել Մադրիդի «Ատլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան», Բոսնիայի եւ Գերմանիայի հավաքականները:

Նախորդ գրառումը

ՃԱՊՈՆԱԿԱՆ ՌՈԲՈՏԸ ՀԱՆՁՆԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ

Լրահոս

Ապրիլյան պատերազմում ադրբեջանցիների անպատժելիությունը ծնեց մի իրավիճակ, որ 44-օրյա պատերազմում եղան 30 գլխատումներ. իրավաբան

24/06/2026

 Սա անհատական նախաձեռնություն է եղել, իրավապաշտպանները համագործակցել են անմիջականորեն հանցագործությունից տուժած խմբերի հետ։ Նաև պետք է ֆիքսենք, երբ գործերը կոմունիկացվեցին...

«Վ. Թ. և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով  ՄԻԵԴ վճիռն անհերքելի պատմական փաստ է. Արա Ղազարյան

24/06/2026

«Վ. Թ. և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով  ՄԻԵԴ վճիռն անհերքելի պատմական փաստ է։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց «Վ․ Թ․...

Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար. փաստաբան

24/06/2026

Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և...

Իրականում որևէ տարօրինակ բան չկա Փաշինյանի և Ալիևի գնահատականների ու մոտեցումների համընկնման մեջ. Արման Աբովյան

24/06/2026

Ես սիրում եմ մտածել և վերլուծել։ Ընդ որում, ինչպես պարզվեց Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին, մտածելու ունակությունը վտանգավոր և լուրջ թերություն...

Ագրարային ծայրամա՞ս. Վահե Դավթյան

24/06/2026

Եվրահանձնակատար Մարթա Կոսը հանդիսավոր հայտնում է, որ հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է ԵՄ։ Նաև լուսանկար հրապարակում ՀՀ տարածքային...

Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ»

24/06/2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախընտրական փուլում Եկեղեցու դեմ արշավի ժամանակավոր դադարը պայմանավորված էր հարցումներով, որ այդ արշավը վնասում է ՔՊ-ին։...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական