Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ալցհայմերի հիվանդությունը բուժող դեղամիջոցը փորձարկման փուլում է

Չեխական կլինիկաներից մեկում այժմ փորձարկվում է Ալցհայմերի հիվանդության համար ստեղծված դեղամիջոցը։ Այս մասին Չեխիայի Պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի պաշտոնական էջին հղում անելով՝ գրում է ռուսական ТАСС  լրատվական գործակալությունը։

«Ալցհայմերի հիվանդության զարգացման մեջ կարեւոր դեր է խաղում «ապոլիպոպրոտիեն E»-ն։ Այժմ մենք կարողացել ենք ստանալ այնպիսի մի դեղամիջոց, որ անմիջապես կարող է ազել ապոլիպոպրտեինի վրա։ Այն կլինիկական փորձարկման փուլում է այս պահին,- ասել է համալսարանի դասախոսն ու հույս հայտնել,- Եթե ամեն բան ըստ պլանավորածի գնա, եւ դեղը ցանկալի արդյունք տա, ապա 2025-ին այն պացիենտների համար հասանելի կլինի»։

Ս․Վ․