ՌԱԿ Հանրապետական վարչություն
«Ազգ»-ի խմբագրությունը միանում է ցավակցություններին:
Երեկ` դեկտեմբերի 16-ին, խորին ափսոսանքով տեղեկացանք, որ վախճանվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայրը` հողի աշխատավոր, իր անբասիր կենսակերպով եւ համեստ կենցաղով հայտնի
Ազատ Ավետիսի Սարգսյանը:
Ռամկավար Ազատական կուսակցությունն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում պարոն նախագահին ու նրա ընտանիքին եւ մաղթում, որ այս դժվարին պահին շարունակեն լինել ամուր եւ կորովի:
***
ՀՀ Նախագահի հորՙ Ազատ Ավետիսի Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, դեկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին: Հուղարկավորությունից առաջ վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 12.00-ինՙ նույն վայրում: