Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԻ ԲԱՐԲԱՌԻ ԲԱՌԱՐԱՆ

21/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Երկար տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում Նյու Ջերսիում լույս է ընծայվել տիգրանակերտցիների տեղական բարբառի բառարանը «Ի՞նչ կուսիս» խորագրով, որը նշանակում է «Ինչ ես ասում»: Հեղինակն է «Արմինյն Ուիքլի» շաբաթաթերթի երկարամյա սյունակագիր Չարլզ Գասպարյանը, ով Տիգրանակերտում ապրող հայերի յուրահատուկ գունավորում ունեցող բառերն ու արտահայտությունները հավաքել է եւ անգլերեն գրադարձությամբ ներկայացրել բառարանում:

Ըստ այդ առթիվ ստացված հաղորդագրության, բառարանի լույս ընծայման դրդապատճառը եղել է այն, որ գնալով ավելի քիչ վերապրողներ են մնում եւ հետեւաբար տիգրանակերտցիների «համով ու հումորով հագեցած» բարբառը անհետանալու եզրին է: «Ես ցանկացա սերունդներին հանձնել այն, ինչը իմ մայրենի լեզուն է: Հիշում եմ, երբ մանուկ հասակում ոչ տիգրանակերտցիների հետ էի շփվում այդ լեզվով, ծիծաղում էին ինձ վրա: Բայց հետո հասկացա, թե ինչ մեծ նշանակություն ունի պահպանել այն եւ փոխանցել սերունդներին», նշում է Գասպարյանը, ավելացնելով, որ լեզվաբաններ շատ անգամներ են դիմել նրան ճշտելու այս կամ այն բառը եւ խորհուրդ տվել անպայման հրատարակել բառարանը:

Բառարանում տեղ են գտել բազմաթիվ գունազարդ արտահայտություններ, ինչպես, օրինակ, «խեր էղնա» (առողջության իմաստով, երբ որեւէ մեկը փռշտում է), «գնա քնի» (դուրս արի իմաստով) կամ «Ջիվիտ կոտրե, տուն նստի» (հերիք է թրեւ գաս իմաստով) բառակազմությունները:

Գասպարյանը Յունիոն Սիթիում (Նյու Ջերսի) է մեծացել «մեծ ճգնաժամի» տարիներին: Տարբեր առիթներով հավաքների ժամանակ ներկայացրել է Տիգրանակերտի բարբառով փոքրիկ կոմիկական պիեսներ:

Առավել հասանելի դարձնելու համար նա բառարանը զետեղել է օն-լայն «http://www.armeniapedia.org/wiki/Dikranagerdtsi Vernacular Handbook in English Transliteration» հասցեով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 25-ԱՄՅԱԿԸ ԿԱՌՆԵԳԻ ՀՈԼՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԱՐԱՐԱՏՆ» ՈՒ «ԳԱՆՁԱՍԱՐԸ» ՍԿՍԵԼ ԵՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ԱՐԱՐԱՏՆ» ՈՒ «ԳԱՆՁԱՍԱՐԸ» ՍԿՍԵԼ ԵՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական