Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ադրբեջանցի զինվոր Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման․ Հայրապետ Մելիքսեթյանին նա է սպանել

Նախիջևանից Սյունիք ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Կապանի դատարանը նրան  մեղավոր ճանաչեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար։ Մելիքսեթյանի ընտանիքը անընդունելի է համարում այս դատավճիռը և ցմահ ազատազրկում պահանջում։

Ինչպես հայտնի է, ապրիլին  Ախունդովը ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ է սահմանը հատել ու մտել Սյունիքի գյուղեր։  

Բաբիրովին դատարանը 11 տարվա ազատազրկման դատապարտեց՝ սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Իսկ Ախունդովը նաև սպանության համար է մեղադրվում։

Նշենք, որ Ադրբեջանը դիմել էր միջազգային կառույցներին՝ Հայաստանից պահանջելով վերադարձնել իր զինծառայողներին։

Ադրբեջանը նրանց ներկայացրել է որպես տարածքում «մոլորված ու սխալմամբ Հայաստանի սահմանից այս կողմ հայտնված անմեղ զինվերներ»։