Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են բացվել՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի վրա։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Կասպյան քաղաքական կենտրոնի կողմից կազմակերպված Caspian Connection համաժողովում, որին մասնակցել է Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում։
Բայրամովը Ադրբեջանը ներկայացրել է որպես տարածաշրջանում խաղաղություն ու կայություն հաստատելու կողմնակից ու դրա համար ջանքեր թափող երկիրը։ Նշել է, որ տարածաշրջանի ակտիվ ու ապահով ապագա կերտելն Ադրբեջանի համար առաջնային նպատակ է։