Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստորագրահավաք են սկսել` Աշոտյանին ազատ արձակելու պահանջով․ «Հրապարակ»

20/06/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումից հետո շատերն իրենց զորակցությունը հայտնեցին նրան` գրառումներ անելով, հարցազրույց տալով, դատարանի եւ Քննչական կոմիտեի մոտ ակցիաներին մասնակցելով։

Համընդհանուր վրդովմունք կար, քանի որ իրավական հիմնավորումները բացակայում են ե՛ւ բուն քրեական գործում, ե՛ւ հատկապես կալանքի հարցում: Մեծ թվով քաղգործիչներ, մտավորականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ այս օրերին քննարկում են Արմեն Աշոտյանի պաշտպանության կոմիտե կամ հանձնաժողով ձեւավորելու հարցը, որում կներառվեն այս գործով հետաքրքրված մարդիկ։ Ինչպես նաեւ ստորագրահավաք են սկսել` Աշոտյանին ազատ արձակելու պահանջով:

ՀՀԿ մեր աղբյուրները վստահեցրին, որ իրենք կապ չունեն այդ գործընթացների հետ։ Ըստ ամենայնի՝ որոշել են ոչ թե ՀՀԿ-ականներով պաշտպանել նրան, այլ անկախ, անկուսակցական անձանց միջոցով, որպեսզի ավելի ակնհայտ դառնա քաղաքական հետապնդման առկայությունը։

Հիշեցնենք․ Աշոտյանը հունիսի 16-ին կալանավորվեց երկու ամսով։ Ըստ Քննչականի՝ նա խախտել է խափանման միջոցի պայմանները․ իր ծանոթների միջոցով մեղադրյալներին եւ վկաներին կոնկրետ փաստաբաններ է առաջարկել:

Կրթության նախկին նախարարը 2012-2018 թվականներին Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանից երեկ տեղեկացանք, որ կալանքի որոշումը դեռեւս չի ստացել, որպեսզի կարողանա բողոքարկել։

Փաստաբանն ասաց, որ նրան պահում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կարանտինային հատվածում, նա խցում միայնակ է, բայց կարանտինը լրանալուն պես կտեղափոխեն հիմնական խուց»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թշնամին կրակ է բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հաջորդ գրառումը

Որ Փաշինյանին դուր չի գալիս Հայոց պատմությունն ընդհանրապես… կարծես օրինաչափություն է դառնում․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Հաջորդ գրառումը

Որ Փաշինյանին դուր չի գալիս Հայոց պատմությունն ընդհանրապես... կարծես օրինաչափություն է դառնում․ «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական